487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
2009թ.-ի արդյունքներով ՀՀ տնտեսության անկումը չի գերազանցի 10 տոկոսը, իսկ գնաճը կկազմի 3 տոկոս. ԱՄՀ
19:03
24 Հունիսի 2009

ՀՀ տնտեսության անկումը 2009 թ.-ի արդյունքներով չի գերազանցի 10 տոկոսը, իսկ գնաճը կգտնվի 3 տոկոսի սահմաններում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը (Nienke Oomes):

«ՀՀ տնտեսության անկումը 2009թ.-ի արդյունքներով չի գերազանցի 10 տոկոսը և ԱՄՀ-ի լավատեսական կանխատեսումներով կկազմի շուրջ 9.5 տոկոս: ՀՆԱ-ն կարող է ինչպես ավելանալ, այնպես էլ նվազել, սակայն այն հստակ չի հասնի անկման երկնիշ ցուցանիշի», - ասաց Օմեսը:

Նրա խոսքերով, ԱՄՀ-ի մտահոգությունն է առաջացնում 2009թ.-ի հինգ ամսվա ընթացքում գրանցված ՀՀ ՀՆԱ-ի ցուցանիշի 15,7 տոկոսի անկումը, ինչը պայմանավորված է 2009թ.-ի առաջին հինգ ամսվա ընթացքում 56 տոկոսով շինարարական ոլորտի անկման հետ: Անկման վրա նաև ազդել է Ռուսաստանից ստացվող մասնավոր փոխանցումների կրճատումը:

Որպես դրական կողմեր, որոնք կարող են անդրադառնալ տարվա արդյունքներով ՀՆԱ-ի մակարդակի բարձրացման վրա, նա նշեց վերջին շրջանում գրանցված պղնձի գնի աճը, ինչպես նաև նավթի գնի աճը, ինչը դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի վրա և որպես արդյունք՝ Հայաստանի վրա ևս՝ շինարարական ոլորտում արվող մասնավոր փոխանցումների և ներդրումների տեսքով:

«Այս գործոնը հաշվի առնելով՝ ԱՄՀ-ն տարվա արդյունքների կապակցությամբ բավականին լավատես է», - ասաց Օմեսը:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա, նրա խոսքերով, Հայաստանում գնաճի միջին ցուցանիշը 2009թ.-ի արդյունքներով, 2008 թ.-ի համեմատ, կկազմի 3 տոկոս: Միաժամանակ ԱՄՀ-ի կանխատեսման համաձայն՝ 2009 թ.-ի դեկտեմբերին, 2008 թ.-ի դեկտեմբերի համաձայն, գնաճը կկազմի 3,5 տոկոսից ոչ ավել:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ ԱՄՀ-ի կանխատեսումը շատ մոտ է գնաճի փաստացի ցուցանիշին, որն արդեն կազմում է 3,4 տոկոս, ինչը «բավականին ցածր է կանխատեսված ցուցանիշից»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։