483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ավարտվել է հաշմանդամների շրջանում անցկացվող մարզական փառատոնը
17:04
24 Հունիսի 2009

Երևանում չորեքշաբթի տեղի է ունեցել մարզական յոթերորդ փառատոնի փակման և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Հայաստանի ազգային պարալիմպիկ հանձնաժողովի կողմից կազմակերպված փառատոնը մեկնարկել էր Երևանում հունիսի 22-ին: Փառատոնի ընթացքում ՀՀ տարբեր մարզերից ժամանած շուրջ 70 հաշմանդամ-մարզիկներ ուժերը չափեցին վեց մարզաձևում՝ լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ և թենիս:

Պարգևատրման արարողության ժամանակ մրցանակակիրներին հանձնվեցին մեդալներ, դիպլոմներ և մասնակցության հավաստագրեր:

Շախմատի կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրել է Յուրի Ավետիսյանը, երկրորդը՝ Իշխան Մկրտչյանը, երրորդը՝ Ռաֆիկ Ազարյանը:

Բասկետբոլի կատեգորիայում մրցանակների են արժանացել Մարինե Ասատրյանը, Հունան Հունանյանը, Փոլ Մարգարյանը, Սևակ Մխիթարյանը, Կարեն Ավետիսյանը, Սամվել Սարդարյանը, Հայկ Գրիգորյանը, Արշակ Հովհաննիսյանը:

Բազկամարտի կատեգորիայում մրցանակակիրների թվում են հայտնվել Հարություն Մխիթարյանը, Ռոման Աղաբայանն ու Ալեքսան Բայանդուրյանը:

Ծանրամարտի կատեգորիայում ուժերը չափել են մինչև 60 կգ քաշային կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրած Մարինե Ազատրյանը և մինչև 100 կգ քաշային կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրած Սամվել Ասատրյանը:

Սեղանի թենիսից գրանցվել են հետևյալ արդյունքները՝ կանանց շրջանում առաջին տեղը զբաղեցրել է Անահիտ Վարդանյանը, երկրորդ տեղը՝ Լիանա Մարտիրոսյանը, երրորդ տեղը՝ Լիլիթ Բոյաջյանը:

Տղամարդկանց շրջանում առաջին տեղն է զբաղեցրել Հմայակ Ավետիսյանը, երկրորդ տեղը՝ Արթուր Գալադյանը և երրորդ տեղը՝ Պետրոս Գեզակյանը:

Լողի կատեգորիայում առաջին տեղին է արժանացել Արամ Սարգսյանը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մարիամ Սահակյանն ու Միլիտոն Թորոսյանը:

Փառատոնի փակման արարողության ժամանակ Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ տարեցտարի փառատոնն անցկացվում է ավելի բարձր մակարդակով, նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի այն կդառնա տարածաշրջանային, և փառատոնին, բացի հայ մարզիկներից, կմասնակցեն նաև հարևան երկրների մարզիկները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։