478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Կոնգրեսը որոշել է չդադարեցնել Ադրբեջանի հանդեպ Ազատության ակտի 907-րդ ուղղումը. Ամերիկայի հայկական համագումար
16:50
24 Հունիսի 2009

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի որոշման համաձայն, Ազատության ակտի 907-րդ ուղղումը կշարունակի գործել Ադրբեջանի հանդեպ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ամերիկայի հայկական համագումարից:  

Այդ մասին որոշումը ընդունվել է  2010թ- ին նախատեսված արտաքին օգնությունների չափաբաժինները քննարկելիս: 

Համաձայն Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության, «ԱՄՆ Պետքարտուղարությունը  խորհրդակցել է արտաքին հատկացումների ենթաժողովների հետ՝ հավաստիանալու արդյոք բոլոր նախապայմանները համապատասխանել են աջակցությունը ստանալու պահանջներին:  Հիշեցնենք, որ նույն քննարկումների ժամանակ ենթահանձնաժողովը հավանություն էր տվել 2010 թվականի ԱՄՆ պետբյուջեում Հայաստանի համար նախատեսված օգնության ծավալը հասցնել 48 միլիոն դոլարի, ինչպես նաև 10 միլիոն դոլարի չափ օգնություն սահմանել Լեռնային Ղարաբաղի համար:

«Ամերիկայի հայկական Ասամբլեան իր երախտագիտությունն է հայտնում նախագահ Նիտա Լոյեին, կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Մարկ Կիրկին ենթահանձնաժողովի կայացման վճռի կապակցությամբ», ասված է հաղորդագրությունում:

Համագումարի ջանքերի շնորհիվ թե կոնգրեսը, թե հանձնաժողովը կարևորել են 907-րդ ակտի ուղղման պահմանումը՝ կոչ անելով Ադրբեջանին «զերծ մնալ սպառնալիքներից, ուժի կիրառման նկրտումներից, ինչպես նաև ռազմատենչությունից»:

Որոշումն ընդունելիս հաշվի են առնվել վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերը: Ավելի վաղ, մարտ ամսին Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին ներկայացրած զեկույցում համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Կրիկորյանն ընդգծել էր 907-րդ ակտի կարևորությունն ու արտահայտել իրենց  խորը մտահոգությունը Ադրբեջանի շարունակական ռազմաշունչ հայտարարությունների առնչությամբ:

«Ակտի 907-րդ ուղղման կիրառման օրվանից ի վեր համագումարը կարևորել է որոշումը, դիտարկելով այն որպես ազդակ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին, նշել է համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, ավելացնելով, որ «մի կողմից Թուրքիան շարունակում է իրականացնել Հայաստանի շրջափակումը՝ ջանալով ստիպել Հայաստանին զիջումների գնալ ԼՂ կարգավորման գործընթացում, մյուս կողմից Ադրբեջանը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում հայ-թուրքական վերջերս ստորագրված ճանապարհային քարտեզի կապակցությամբ: Կոնգրեսի սույն որոշմամբ կհաջողվի վերականգնել ԱՄՆ միջնորդների կողմից խրախուսվող խաղաղ գործընթացի շարունակականությունը»:    

Որոշումն ընդունելիս ենթահանձնաժողովն հաշվի է առել այն հանգամանքը, որ դեռևս պետքարտուղար Քոլին Փաուելի միջնորդությամբ որոշակի պայմանական սահմանափակումներ էր մտցվել 907-րդ Ակտում՝ նպատակ ունենալով խթանել Ադրբեջանում իրականացվող ահաբեկչական կազմակերպությունների գործունեության խոչընդոտմանը:

Ազատության ակտի 907-րդ կետում պայմանական փոփոխությունները հստակ նշում էին, որ հատկացվելիք օգնությունը «չպետք է վտանգի ենթարկի» ԼՂ խաղաղ բանակցային գործընթացը «կամ կիրառվի Հայաստանի և տարածաշրջանում հայաբնակ որևէ տարածքի հանդեպ հարձակողական նպատակներով»:

Մինչ 907-ի ակտի պայմանական փոփոխություններում երաշխիքներ էին մշակվում Ադրբեջանին էթնիկ զտումներ իրականացնելուց կամ նոր պատերազմ սկսելուց հետ պահելու ուղղությամբ, Ամերիկայի հայկական համագումարը փաստում է, և խորապես մտահոգված է այդ երկրի բարձրաստիճան, այդ թվում նախագահի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ: Ավելին, համագումարը նշում է, որ Ադրբեջանը մերժել է Հայաստանի կողմից առաջարկած բազմաթիվ տնտեսական ու կողմերի միջև փոխվստահությանը նպաստող տարածաշրջանային ծրագրերի իրականացումից, դրան հակառակ բարձրացնելով ռազմական բյուջեի ծախսերը հավասարեցնելով այն Հայաստանի ողջ բյուջեի:

Որոշման համաձայն հանձնաժողովը համաձայնության է եկել պահպանել Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվելիք ռազմամական օգնության պարիտետը, ինչպես նաև նպաստել ԼՂ հակամարտությունում կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի հաստատմանը:

 

Որոշման նախագիծը դեռևս քննարկման է դրվելու Ներկայացուցիչների տանը:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: