480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանությունն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չեն կարող նախապայման լինել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում. ՀՀԿ
13:59
24 Հունիսի 2009

Հայոց ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն կարող որպես նախապայման դիտվել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում, կարծում է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Իշխող Հանրապետական կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում անփոփոխ է: Մենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կողմնակից ենք», - հայտարարեց Շարմազանովը չորեքշաբթի մամուլի ասուլիսում:

Բացի այդ, նրա խոսքերով, նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ցեղասպանության հարցում Հայաստանը որևէ զեղչ ի ընդունի:

ՀՀԿ մամուլի քարտուղարը համոզմունք հայտնեց, որ վաղ թե ուշ Թուրքիան ինչպես և ողջ առաջադեմ աշխարհը, կընդունի Հայոց ցեղասպանությունը, քանի որ որևէ միջազգային կազմակերպություն, որևէ երկիր չի հերքել Հայոց ցեղասպանության բուն փաստը:

«Հայ-թուրքական հարաբերություններում գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն կարծում է, որ գնդակն ընդհանուր է, սակայն, իմ կարծիքով, երբ երկու մարդ միաժամանակ հարձակվում է գնդակի վրա, ապա այն հայտնվում է խաղից դուրս վիճակում, այդ պատճառով թուրքական կողմը պետք է այն ճիշտ փոխանցի», - ասաց Շարմազանովը:

Նրա խոսքերով, հայկական իշխանությունները օրակարգից երբեք չեն հանել ու չեն հանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։  

«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը շարունակվում է, և թե ինչպիսի վերջնակետ այն կունենա, կախված է ոչ միայն Հայաստանից, այլև թուրքական կողմից»,- ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ իր կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ինքը 21-րդ դարի քաղաքական գործիչ է, որն առանձնանում է բաց ու հրապարակային լինելով, ինչն էլ գնահատվեց տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, այդ իսկ պատճառով հաջորդ քայլը պետք է Թուրքիան անի։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փորձից հրաժարում:

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։