487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի նախագահը Հայաստանը դիտում է որպես գործընկեր
10:53
24 Հունիսի 2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստանը դիտում է որպես գործընկեր:

«Մենք շատ սերտ կապեր ունենք Հայաստանի ղեկավարության հետ, մշտապես շփվում ենք տարբեր միջազգային միջոցառումների շրջանակներում»,- ասաց նա Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր այցի նախօրեին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով չորեքշաբթի երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և նրա տիկին Սանդրա Ռուլովսը:

Վրաստանի առաջնորդը նշել է, որ երբ խոսք է լինում Վրաստանի նախագահի պաշտոնական այցի մասին Հայաստան, «դա փոքր-ինչ կեղծ է հնչում, քանի որ մեր հարաբերություններն ավելին են, քան պաշտոնական հարաբերությունները երկու երկրների միջև:

Դրանք եղբայրական ժողովուրդների հարաբերություններ են, երկրների, որոնք շատ մտերիմ են, իսկ ճակատագրերը միահյուսված են: Մենք այստեղ միշտ գտնում ենք փոխըմբռնում և հիանալի գործընկերություն»,- ասել է նա:

Սահակաշվիլու խոսքերով՝ Երևան իր այցի շրջանակներում կողմերը կքննարկեն տնտեսական գործունեությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները տարածաշրջանային համատեքստում։

Ընդգծելով, որ տվյալ պահին Բաթումիի բարեկարգման լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, որոնք գտնվում են նախագահի անմիջական հսկողության ներքո, Սահակաշվիլին կարևորեց այն, որ «հայերն այնտեղ մուտք  ունենան»։

«Ես չեմ հավատում կեղծ խոչընդոտներին ու փակ սահմաններին, ես հավատում եմ մարդկանց միջև փոխադարձ համագործակցությանը, տնտեսական շահին, իսկ դրա համար պահանջվում են ճանապարհներ, հաղորդակցության միջոցներ, որոնք կօգնեն մարդկանց շփվել, խոսել միմյանց հետ և հարամարավետ զգալ իրենց՝ ուր էլ, որ մեկնեն։ Սա հենց այն է, ինչին պետք է հասնեն մեր երկրները»,- ասել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։