481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության ներկայացուցիչը համաներման հայտարարումը սառը քաղաքական հաշվարկ անվանեց
18:44
23 Հունիսի 2009

Հունիսի 19-ին ՀՀ խորհրդարանի կողմից համաներում հայտարարելը սառը քաղաքական հաշվարկի հետևանք է, երեքշաբթի լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն`ազատություն ստացան ընդդիմության շատ ներկայացուցիչներ, որոնք ազատազրկվել էին 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ:

«Համաներումը չկայացավ այն ձևաչափով, ինչպես այն պատկերացնում էր «Ժառանգություն» կուսակցությունը»,- Մարտիրոսյանն ասաց լրագրողներին։

Նրա խոսքերով՝ կուսակցությունում կարծում էին, որ համաներումը կհամապատասխանի քրիստոնեական արժեքներին, հնարավորություն կտա քանդել անհամաձայնության պատը և նոր էջից սկսել քաղաքական երկխոսության զարգացումը։

«Համաներումը պետք է ընդգրկեր ոչ միայն մարտյան դեպքերի ընթացքում ձերբակալված քաղբանտարկյալներին, այլև մինչ այդ ձերբակալվածներին։ Մասնավորապես, այն պետք է տարածվեր «Ժամանակ Երևան» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վրա»,- ասաց խմբակցությամբ ղեկավարը։ 

Հայկական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան։ Մասնավորապես, Բաբաջանյանը դատապարտված է 3,5 տարվա ազատազրկման բանակային ծառայությունից խուսափելու համար։

Մարտիրոսյանը կարծում է, որ համաներումը ներկայիս տեսքով մեծամասամբ թելադրված էր միջազգային կառույցների կողմից, մասնավորապես՝ ԵՄ-ի։

Խոսելով հայկական խորհրդարանի պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին, որի վրա համաներումը չտարածվեց, խմբակցությամբ ղեկավարն ասաց, որ Միքայելյանի հանդեպ «իշխանությունները անհատական մոտեցում դրսևորեցին»։  

Հայկական իշխանությունները համոզված են, որ համաներումը կնպաստի երկրում քաղաքացիական համերաշխության մթնոլորտի ստեղծմանը: Մասնավորապես, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ համաներումը կօգնի հայկական հասարակությանը դասեր քաղել մարտի 1-2-ի դեպքերից և միաժամանակ թերթել այդ էջը՝ սկսելով կյանքը մաքուր էջից: ՀՀ ԱԺ խոսնակը նշել է, որ Հայաստանում համաներման հայտարարումը սպասված և ամբողջովին արդարացված քայլ է, որը երկրի համար ունի ինչպես մարդասիրական, այնպես էլ մեծ քաղաքական նշանակություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: