478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականի մուտքը Վրաստան արգելելը վիրավորանք է հայկական պետականությանը. պատգամավոր
16:21
23 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականի մուտքը  Վրաստան արգելելը վիրավորանք է հայկական պետականությանը, երեքշաբթի լրագրողներին ասաց իշխող ՀՀԿ-ից խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Վրացի սահմանապահները իշխող ՀՀԿ-ից հայկական խորհրդարանի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանին առանց բացատրության արգելել են մուտք գործել Վրաստանի տարածք: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հարցում է ուղղել Վրաստանի ԱԳՆ, սակայն դեռևս պատասխան չի ստացել:

Ինչպես նշեց պատգամավորը, իր այցը բավականին ներկայացուցչական հայկական պատվիրակության կազմում պատրաստվել էր վաղօրոք, ինչի մասին վրացական իշխանությունները տեղյակ էին պահվել։

«Սահմանին մաքսային հսկումն անցնելիս վրացի սահմանապահները բավականին երկար հստակեցբնում էին ինչ-որ մանրամասներ, նրանք ի վերջո հայտարարեցին,  որ ես չեմ կարող անցնել սահմանը։ Ընդ որում նրանք զերծ մնացին մերժման պատճառնեը բացատրելուց՝ ընդգծելով, որ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում, և որ իրենք միայն վերադաս մարմինների կարգադրություններն են կատարում»,- ասաց Թորոսյանը։

Նման մերժման հնարավոր պատճառների թվում պատգամավորը նշեց իր հասարակական գործունեությունը, որի ընթացքում ինքը հանդես է գալիս որպես հայաբնակ Ջավախքի բնակիչների իրավունքների պաշտպան։ Սակայն, ինչպես նշեց խորհրդարանականը, իր հայտարարությունների ընթացքում ինքը ոչ մի անգամ իրեն ոչ մի վիրավորանք թույլ չի տվել վրացական իշխանությունների հասցեին՝ Ջավախքի հայերի իրավունքների ոտնահարումը կապելով բացառապես հատուկ ծառայությունների դիրքորոշման հետ, և միաժամանակ հանդես է եկել հայ-վրացական հարաբերությունների զարգացման օգտին։   

Միևնույն ժամանակ մերժման հնարավոր պատճառների թվում նա նշեց «վրացական քաղաքականության անփութությունը կամ հատուկ ծառայությունների՝ վրացական իշխանություններին շողոքորթելու փորձը»։  

«Կարծում եմ, որ տվյալ հարցի լուծման բանալին երկու կողմերի մոտ է, իսկ վրացական իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն ու հասկանան, որ ճնշմամբ Ջավախքի հարցը լուծել հնարավոր չէ, իսկ տվյալ նպատակի համար ծախսվող միջոցներն ավելի հեշտ է ուղղել տարածաշրջանի զարգացմանը»,- ասաց Թորոսյանը։  

Ինչպես կարծում է պատգամավորը, զարգացած Ջավախքը կարող է կամուրջ դառնալ Հայաստանի և Վրաստանի միջև բազմաբնույթ հարաբերությունների հաստատման ու զարգացման համար։

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա Թորոսյանը նշեց, որ ակնկալում է տվյալ հարցի քննարկումը բարձր մակարդակում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ Երևան կատարելիք այցի շրջանակներում։

«Տվյալ միջադեպը ստվեր է գցում հայ-վրացական հարաբերությունների վրա, և ինքը պետք է համապատասխան բացատրություններ ստանա»,- ասաց պատգամավորը։

Ընդ որում նա ընդգծեց, որ չնայած տվյալ միջադեպին՝ ինքը մտադիր է հետագայում ևս այցելել Ջավախք՝ շեշտելով, որ տվյալ տարածաշրջան ինքը գնում է տարեկան  մինչև 20 անգամ։ Ինքն անձամբ ծնունդով այդ տարածքից է, որտեղ գտնվում է իր ծնողների տունը։

Միևնույն ժամանակ Թորոսյանը նշեց, որ վրացական հատուկ ծառայությունները վերջին ժամանակներս խստացրել են հսկողությունը Ջավախքից ժամանումների վրա, մասնավորապես, վերջերս Ջավախքի հայ ուսուցիչների պատվիրակությունը չի կարողացել Հայաստան ժամանել՝ պատմություն, մշակույթ և կրոն առարկաներից վերապատրաստման ամենամյա դասընթացն անցնելու համար։   

Շիրակ Թորոսյանը «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանի, ՀՀ վարչապետի ԱՊՀ հարցերով նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ գերմանական «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի» առաջարկությամբ և ձեռք բերված պայմանավորվածությամբ Վրաստանում պետք է հանդիպումներ ունենար պաշտոնյաների, հասարակական գործիչների, լրագրողական շրջանակների հետ` քննարկելու Ջավախքի խնդիրները և հայ-վրացական հարաբերությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: