487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օլիմպիական հավաքականները մարզվելու են Սոչիում
11:26
23 Հունիսի 2009

Հայաստանի հավաքական թիմերը, որոնք մասնակցելու են Օլիմպիական խաղերին, այժմ մարզվելու են Սոչիում գտնվող Ալեքսանդր Կարելինի անվան կենտրոնի բազայում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մարզիկների պատրաստման այս կենտրոնը հարմար պայմաններ է առաջարկում մարզվելու համար, և այժմ մեր մարզիկները մշտապես մարզվելու են Սոչիում», - ասել է Ծառուկյանը: Նրա խոսքերով, Սոչիում հայ ըմբշամարտիկների մարզվելու շնորհիվ ՝ Պեկինում կայացած 2008թ.-ի Օլիմպիական խաղերի ժամանակ մեր մարզիկները վեց ոսկե մեդալ նվաճեցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եվրոպական երկրների լավագույն դպրոցներից մեկի՝ Հայաստանի դպրոցի հետ մարզումները մեր թիմին հնարավորություն են տալիս պայքարել լավագույն մարզիկների հետ, բարելավել սեփական վարպետությունը», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը:

Սոչիում գտնվող Կարելինի անվան կենտրոնը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին և ունի Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) հավաստագիր: Աթենքում և Պեկինում կայացած Օլիմպիադաների համար հենց այդտեղ են մարզվել Ռուսաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները: Արդյունքը՝ 16 օլիմպիական մեդալ, որոնցից ինը՝ ոսկի:

Այստեղ են նաև մարզվում ռուս ձյուդոիստները, բռնցքամարտիկները, չմշկորդները, լողորդները, ֆուտբոլիստները:

Կենտրոնում գործում է երկու մարզասրահ, բժշկական և վերականգնողական կենտրոններ, լողավազան, սաունա, մերսման սրահ, մարզման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ: Բոլոր մեթոդներն ու ծրագրերը, որոնց իրականացումը կախված է կենտրոնից (սնունդ, վերականգնողական գործողություններ), համաձայնեցվում են առաջատար մարզիկների հետ: Կենտրոնը ստեղծվել  և զարգանում է մասնավոր ֆինանսավորմամբ, իսկ Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիան հանդես է գալիս որպես գործընկեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։