481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում երիտասարդության շրջանում այլատյացության և ծայրահեղականության կանխարգելման ուղղությամբ
10:43
23 Հունիսի 2009

Մոսկվայի կառավարությանն առընթեր Ուսանողական հայրենակցական միության ստեղծմանն ու երիտասարդության շրջանում այլատյացության և ծայրահեղականության կանխարգելմանն ուղղած լրացուցիչ միջոցառումներին առնչվող հարցեր են քննարկվել նախօրեին Մոսկվայի կառավարությանն առընթեր Ազգերի հարցերի խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ, երեքշաբթի տեղեկացրել են Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) տեղեկատվական ծառայությունից: Նիստը վարել է Խորհրդի նախագահ, Մոսկվայի փոխքաղաքապետ Սերգեյ Բայդակովը:

Ազգերի հարցերի խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը գոհունակություն է հայտնել նիստի ընթացքի և դրա արդյունքների կապակցությամբ: «Մենք խոսքից գործի ենք անցել: Այլատյացության խնդրի առկայության կամ բացակայության վերաբերյալ քննարկումների փոխարեն այսօր մենք քննարկել ենք կոնկրետ մեխանիզմներ, որոնք պետք է ոչ միայն նպաստեն մեր ժողովրդի կյանքում նման իրողությունը արմատախիլ անելուն, այլև ապահովեն մեր քաղաքապետ Յուրի Լուժկովի կողմից առաջ քաշված թեզի քարոզչությունը. նա ասել է, որ բազմազգությունը մայրաքաղաքի հարստությունն է», - ասել է Խալաթյանը:

Նրա խոսքերով, Մոսկվայի ազգային քաղաքականության համակարգողների պաշտոնում նշանակելով Սերգեյ Բայդակովին և Միխայիլ Սոլոմենցևին՝ Լուժկովը զգալի ներդրում է կատարել սեփական թեզը կյանքի կոչելու գործում, քանի որ այս նոր ղեկավարների գալուց ի վեր «ակնհայտ դրական փոփոխություններ են տեղի ունեցել քաղաքի ազգային քաղաքականության մեջ»:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ընդունված որոշումներն առանձնանում են իրենց կառուցողականությամբ: Մոսկվայի բոլոր թաղապետարաններում ծրագրվում է աշխատանքային խմբեր ստեղծել, որոնց կազմը միջգերատեսչական բնույթ կկրի: Այլ գործառույթներից ազատված թաղապետարանի աշխատակցից բացի, խմբի կազմում կընդգրկվեն բոլոր շահագրգիռ կառույցների, այդ թվում նաև ուժային կառույցների ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի գործունեության համակարգումն իրականացնելու է «Ինտեգրացման մոսկովյան կենտրոնը», որը գործում է Մոսկվայի Ազգությունների տան հիման վրա:

Առաջընթաց է նաև Մոսկվայում Ուսանողական հայրենակցական միության ստեղծումը: Եթե ավելի վաղ նման միավորումներ գործում էին միայն առանձին բուհերում, ապա այժմ նախատեսվում է դրանք հիմնել նաև Մոսկվայի այլ ուսումնական հաստատություններում՝ բոլորին միավորելով Մոսկվայի կառավարությանն առընթեր մեկ միասնական կառույցում:

Ռուսաստանի հայերի միությունում կարծում են, որ այսօր նկատվում է Մոսկվայի կառավարության սկզբունքային նոր մոտեցումը երիտասարդության շրջանում այլատյացության և արմատական ծայրահեղականության խնդրի լուծման գործում: Առանձնահատուկ ուշադրության է արժանանալու ազգայնամոլության գաղափարի կանխարգելումը: Նման լուրջ աշխատանքը կարող է արդյունավետ լինել միայն քաղաքացիական պատասխանատու դիրքորոշման և այդ գործունեության մեջ բոլոր հասարակական միավորումների մասնակցության դեպքում, կարծում են ՌՀՄ-ում:

Մոսկվայի կառավարությանն առընթեր Ազգերի հարցերի խորհուրդը ստեղծվել է ավելի վաղ գործող Ազգամիջյան խորհրդատվական խորհրդի փոխարեն: «Անցկացված նիստը ցույց է տվել, որ փոփոխությունների գործընթացն առնչվել է ոչ միայն այս կարևոր կառույցի անվանմանը, այլև աշխատանքի էությանը, որը ներկայացնում է Մոսկվայի բոլոր ազգային միավորումները, կառավարության դեպարտամենտի և գերատեսչությունների ղեկավարության ներկայացուցիչները», - ընդգծվում է ՌՀՄ-ի տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: