478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հասարակական կարծիքը պետք է նախապատրաստել Ղարաբաղյան հարցում հայկական կողմերի զիջումների անհրաժեշտությանը. Կազիմիրով
19:46
22 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հասարակական կարծիքը պետք է նախապատրաստել Ղարաբաղյան հարցում հայկական կողմերի զիջումների անհրաժետշությանը, կարծում է Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

«Ես կողմ եմ, որպեսզի Հայաստանում հասարակությանը նախապատրաստող աշխատանք տարվի այն ուղղությամբ, որ հայկական կողմերը որոշակի զիջումների պետք է գնան»,- ասաց նա երկուշաբթի Ծաղկաձորում «Տարածաշրջանը երեք ծովերի (Միջերկրական, Սև և Կասպից) համակարգում: Հայաստանի դերը Կովկասում» կլոր սեղանի ժամանակ «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» թեմայով միջազգային կոնֆերանսի շրջանակներում:  

Կազիմիրովը նշեց, որ Հայաստանի և ԼՂՀ հայերը պետք է շահագրգռված լինեն այս հակամարտության կարգավորմամբ և չի կարծում, որ «ռազմական գործողությունների ժամանակ գրաված բոլոր տարածքների պահպանումը ճիշտ ուղի է»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։