486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի վրա հակառուսական ազդեցություն գործելուց. ռուս քաղաքագետ
19:26
22 Հունիսի 2009

ԾԱՂԿԱՁՈՐ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի վրա հակառուսական ազդեցություն գործելուց, կարծում է ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը:

«Տիկին Մարի Յովանովիչի նշանակումը Հայաստանում դեսպանի պաշտոնում բավականին հատկանշական է: Կասկած չկա, որ նրա գործն ուղղված է լինելու հերթական ծաղկային հեղափոխության սցենարի մշակմանը, հիմա արդեն՝ Հայաստանում»,- երկուշաբթի Ծաղկաձորում ասաց նա «Տարածաշրջանը երեք ծովերի (Միջերկրական, Սև և Կասպից) համակարգում: Հայաստանի դերը Կովկասում» կլոր սեղանի ժամանակ «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» թեմայով միջազգային կոնֆերանսի շրջանակներում:  

Այկս առնչությամբ Զախարովը մեջբերեց Իզմիրի տնտեսական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի աշխատակից դոկտոր Նեժատ Տարակչիի խոսքերն այն մասին, որ «Հայաստանը ամենահեշտը կարող է ինտեգրվել արևմտյան բլոկին՝ հայկական աշխարհասփյուռ ազդեցիկ սփյուռքի, ինչպես նաև արևմտյանին նման կրոնական ու մշակութային արժեքների շնորհիվ: Ռուսաստանից Հայաստանի կախվածության նվազեցման ծրագրերը թեև դանդաղ, բայց իրականացվում են»:

Ռուս քաղաքագետը կարծում է, որ ներկայումս նոր համաշխարհային նախագծի մի մասը Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի լիակատար վերակազմավորումն է՝ Ռուսաստանից Վրաստանի ու Ադրբեջանի անջատումով, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստանի մեկուսացմամբ:    

«Գաղտնիք չէ նաև այն փաստը, որ ԱՄՆ հիմնական նպատակը Կովկասի տարածաշրջանում մշտական հիմունքներով իր զինված ուժերը տեղակայելն է, որոնք կազդեին տեղական քաղաքական որոշումների վրա ու վերահսկողություն կապահովեին»,- ասաց նա:

Զախարովը պնդում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հարավը ապակայունացնելու գլխավոր հարթակն են, առաջին հերթին՝ Հյուսիսային Կովկասի հանրապետությունները, բայց Հայաստանը ևս ԱՄՆ շահերի առաջին գծում է:

«Այստեղ արդեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության քայքայման քաղաքականություն է տարվում և հետևողական կերպով Երևանի փոխադրում դեպի ամերիկյան շահերի ուղի»,- նշեց քաղաքագետը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։