478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Տարածաշրջանում Հայաստանի դերը կարող է լինել քաղաքակրթությունների երկխոսությանն աջակցելը. ԱԳՆ
14:58
22 Հունիսի 2009

Հայաստանի և հայության դերն ու առաքելությունը տարածաշրջանում, հնարավոր է, կայանում է քաղաքակրթությունների երկխոսությանն աջակցելու մեջ, ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ապագան քաղաքակրթությունների բախումը չէ, այլ դրանց երկխոսությունը: Այնպես է ստացվել, որ երկար դարերի ընթացքում Հայաստանը, զուտ աշխարհաքաղաքական և աշխարհագրական տեսակետից, գտնվել է այնպիսի կետում, որը նպաստել է, որ մենք պատմականորեն մշտապես քայլենք երկխոսության ճանապարհով», - ասաց նա երկուշաբթի  «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային կոնֆերանսի շրջանակներում զեկույցը ներկայացնելիս:

Այս կապակցությամբ Քոչարյանը պարզաբանեց, որ երկրների միջև հարաբերությունները կարող են նորմալ, արդյունավետ և ռազմավարական լինել այն դեպքում, եթե հարգանք կա գործընկերոջ մշակութային-քաղաքակրթական ինքնաբավարարման նկատմամբ:

«Մենք դիտարկում ենք Ռուսաստանը՝ որպես մշակութային-քաղաքակիրթ ինքնաբավ երկիր, և հարցն այն է, որ մենք պետք է հարգենք յուրաքանչյուր երկրի ընտրությունը: Եվ դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև մեր բոլոր գործընկերներին», - ընդծգեց նա՝ ավելացնելով, որ այս հարգանքը ենթադրում է փոխադարձություն:

ՀՀ ԱԳ փոխնախարարի խոսքերով, նման մոտեցումը նշանակում է, որ նման դասավորվածության դեպքում հարաբերություններ կառուցելիս անհրաժեշտ չէ փնտրել հակասություններ տարբեր ակտորների միջև և օգտագործել դրանք սեփական նպատակների համար, այլ ճիշտ հակառակը:

«Դա նշանակում է, որ դու փնտրում ես որևէ ընդհանուր բան, որը կարող է մերձեցնել և ձգտում ես տարածաշրջանային նախագծերում շահագրգիռ խաղացողների ներգրավմանը: Հենց նման ուղու ենք մենք փորձում հետևել», - ասաց Քոչարյանը:

Միաժամանակ դիվանագետն ավելացրեց, որ մշակութային-քաղաքակթական ինքնաբավությունը պետք է ընդունվի որպես երկխոսության համար անհրաժեշտ պայման:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։