481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+13
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ի վերջին Հայաստանում երկու ամբողջովին նորոգված և վերահամալրված ազգային գրադարան կգործի. Սարգսյան
14:28
22 Հունիսի 2009

Հայաստանում 2010թ.-ի վերջին կգործի երկու ամբողջովին նորոգված և վերահամալրված ազգային գրադարան, 2012թ.-ին նշվող Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր ՀՀ նախագահը, տեղի է ունեցել շաբաթ օրը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

ՀՀ նախագահի խոսքերով, գրատպության 500-ամյա ավանդույթներ ունեցող ժողովուրդն արժանի է ունենալ 21-րդ դարի պահանջներին բավարարող գրադարաններ:

«Պետությունը վերջին տարիներին հետևողական կերպով գումարներ է հատկացնում գրադարանների նորոգման համար: Միայն Ազգային և Ազգային մանկական գրադարանների նորոգման համար պետբյուջեի միջոցներից նախատեսված է հատկացնել ավելի քան մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ (շուրջ 3,3 մլն ԱՄՆ դոլար): Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի, ներառյալ մարզային գրադարանների նորոգման համար մեր Միջնաժամկետ ծրագրով նախատեսված է շուրջ 2.5 մլրդ դրամ (մոտ 7 մլն ԱՄՆ դոլար)», - ընդգծել է Սարգսյանը:

Նախագահի խոսքերով, նա քաղաքաշինության նախարարին հանձնարարել է` նախարարության տնտեսումների հաշվին հնարավորություն գտնել 2009թ.-ին ամբողջ ծավալով իրականացնել Ազգային և Ազգային մանկական գրադարանների համար նախատեսված աշխատանքները:

«Ես հանձնարարել եմ նաև ֆինանսների նախարարությանը, որպեսզի 2010թ. պետական բյուջեում ներառեն այս երկու գրադարանի համար մնացած բոլոր ծախսերը: Հաջորդ տարեվերջին մենք պետք է ունենանք ամբողջովին նորոգված և ժամանակակից երկու ազգային գրադարան», - ասել է ՀՀ նախագահը:

Սակայն, նրա խոսքերով, խնդիրը պետք է շատ ավելի լայն դնել, և գրադարանները պետք է լինեն ոչ միայն նորոգված ու հարմարավետ, այլև արդիական:

«Մեր գրադարանների ծառայությունների մակարդակի բարձրացումը, նոր տեխնոլոգիաներին համապատասխան վերազինումը, կարծում եմ, պարտադիր պայման է այս գործում»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքերով, ժամանակին, երբ արվեց գրատպության գյուտը, աշխարհում գրքի, գիտելիքի և տեղեկատվության տարածման արագությունները բազմապատկվեցին:

«Դա բացառիկ խթան էր ողջ մարդկության լուսավորության և զարգացման համար։ Ժամանակի հայ մտածողներն առաջիններից մեկը հասկացան դրա մեծ նշանակությունը մեր ժողովրդի առաջընթացի համար», - ասել է նախագահն՝ ավելացնելով, որ այսօր նմանատիպ հեղափոխություն է տեղի ունենում աշխարհում, երբ համակարգիչների լայն կիրառմամբ կրկին բազմապատկվում են արագությունները:

«Մենք ընդհանրապես և մեր գրադարանները՝ մասնավորապես, իրավունք չունենք ետ մնալ այս գործընթացներից», - ասել է ՀՀ նախագահը:

Նա հանձնարարել է մշակույթի, գիտության և կրթության նախարարություններին և Գիտությունների ազգային ակադեմիային` միասին մշակել և մինչև ընթացիկ տարվա վերջ այս հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանի ազգային գրադարանի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տեխնիկական արդիականացման համալիր ծրագիր:

«Մենք ի վիճակի ենք մեր ուժերով նման ծրագիր կազմել, և այն պետք է հենվի երկու առանցքային սկզբունքների վրա՝ առաջին. ազգային գրադարանները պետք է հասանելի լինեն համացանցում, երկրորդ. աշխարհում մեծ թափ առնող էլեկտրոնային շտեմարանները պետք է հասանելի լինեն այս գրադարանների ընթերցողների համար», - ասել է ՀՀ նախագահը:

«Ուրբաթագիրք» առաջին հայկական տպագիր գիրքը հրատարակվել է 1512թ.-ին Վենետիկում՝ հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի կողմից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: