484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ծաղկաձորում անցկացվում է «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» թեմայով միջազգային կոնֆերանսը
12:51
22 Հունիսի 2009

Ծաղկաձորում անցկացվում է «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» թեմայով միջազգային կոնֆերանսը:

Ինչպես կոնֆերանսի բացման արարողության ժամանակ ասաց «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպության նախագահ Վալերի Տուրսունովը, «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» կոնֆերանսի օրակարգում ներառված հարցերի քննարկումը կօգնի միջտարածաշրջանային և տնտեսական փոխգործակցության գործընթացներում Հայաստանի ներգրավմանն ու նրա համապարփակ մասնակցությանը խոշոր հաղորդակցական նախագծերում:

«Մենք ևս հույս ունենք, որ այս նախագծերի իրագործումը կնպաստի ոչ միայն Հայաստանում տնտեսական գործընթացներին, այլև ողջ տարածաշրջանում քաղաքական կայունությանն ու գործընթացի բոլոր մասնակիցների փոխշահավետությանը», - ասաց նա:

Երևանի պետական համալսարանի Մշակույթների և քաղաքակրթությունների խնդիրների ուսումնասիրման հայկական կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ չափազանց շատ շահեր են բախվում և միմյանց հակազդում Սև և Կասպից ծովերի միջև սեղմված փոքր ենթաշրջանում, որը կարող է ակտիվորեն գործող կամուրջ և խաչմերուկ լինել:

«Այն, որ Հայաստանն այսօր Ռուսաստանի նախաձեռնության և աջակցության շնորհիվ «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» թեմայի պես թեմա է առաջ քաշում, վկայում է այն մասին, թե ինչպիսի կարևորություն ենք մենք հաղորդում Հայաստանի միջով անցնող կամ չանցնող ուղիների որոշ մեկուսացումը հանելուն», - ասաց նա:

Կոնֆերանսն անցկացնում է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպությունը՝ Երևանի պետական համալսարանի Մշակույթների և քաղաքակրթությունների խնդիրների ուսումնասիրման հայկական կենտրոնի հետ համատեղ:

Կոնֆերանսին ծրագրվում է քննարկել հետևյալ թեմաները՝ «Տարածաշրջանը երեք ծովերի (Միջերկրական, Սև և Կասպից) համակարգում: Հայաստանի դերը Կովկասում», «Միջազգային տրանսպորտային-էներգետիկ միջանցքների ռազմավարական դերը Հայաստանի և ողջ կովկասյան տարածաշրջանի համար», «Հայաստանը՝ տեղեկատվական և մշակութային հաղորդակցությունների դիտակետում»:

Միջոցառմանը մասնակցում են պետական իշխանության մարմինների, գործարար հանրության ներկայացուցիչներ, քաղաքագետներ և փորձագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից և Հարավային Օսեթիայից, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: