480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հույս ունեն, որ Թուրքիան ետ քայլ չի կատարի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում
10:39
22 Հունիսի 2009

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Թուրքիան ետ քայլ չի կատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների և հուսով ենք, որ Թուրքիան ևս կգնա այդ ճանապարհով», - ասել է Նալբանդյանը կիրակի Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:  

Նալբանդյանի խոսքերով, այս գործընթացի շրջանակներում չի կարելի որևէ հարցեր լուծել՝ անելով փոխադարձաբար բացառող հայտարարություններ: «Եթե ցանկություն կա հարցեր լուծել դիվանագիտական միջոցներով, ապա դա հնարավոր է անել այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իրագործման միջոցով: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք ունենք նման հնարավորություն, և Հայաստանը կշարունակի իր ջանքերն այդ ուղղությամբ», - նշել է  ՀՀ ԱԳ նախարարը:

«Բազմաթիվ անգամ ասվել է, որ մենք մտադիր ենք անցնել հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման ճանապարհով», - ասել է Նալբանդյանն՝ ավելացնելով, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար ծրագրվում է միջկառավարական հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի երկկողմ հետաքրքրություն առաջացնող բազմաթիվ հարցերով:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և պահանջում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել Ադրբեջանի օգտին:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: