477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կայացել է Արաբկիր համայնքի Ոստիկանության երկու հենակետային կետերի բացումը
19:58
19 Հունիսի 2009

Ուրբաթ Երևանում տեղի ունեցավ Արաբկիրի տեղամասային ոստիկանության երկու հենակետերի բացումը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության  համատեղ ծրագրի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Հենակետերի նպատակն է բարելավել հանրություն-ոստիկանություն համագործակցությունը և վստահությունը` բարձրացնելով ոստիկանության տեսանելիությունը և հմտությունները` աջակցելու բնակչությանը լուծելու տեղի խնդիրները: Երկու հենակետերը կհամալրվեն ԵԱՀԿ կողմից վերապատրաստված համայնքային ոստիկաններով:

«Հենակետերի բացումը վկայում է Ոստիկանության և ԵԱՀԿ հաստատակամության մասին` բարելավելու ոստիկանության ծառայությունը հանրությանը: Մենք կդիտարկենք այս հենակետերի փորձը և կկիրառենք դասերը` Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի հետագա տարածման համար», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան:

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Ավագիմյանն իր հերթին հավելեց, որ ոստիկանությունը պետք է լինի տեսանելի և հասանելի:

«Հանրության աջակցությունը և սերտ համագործակցությունը համայնքի հետ կարևոր է տեղի անվտանգության խնդիրների լուծման գործում: Հիմա նաև հանրությունը կարող է ակտիվորեն համագործակցել ոստիկանության հետ և առնչվել ոստիկանների հետ հենակետերում` տրամադրելու տեղեկատվություն տեղի խնդիրների վերաբերյալ»,- ասաց Ավագիմյանը:

Ոստիկանությունը համայնքում կհամագործակցի նաև Քաղաքացիական խորհդատվական խմբերի հետ:

Համայնքային ոստիկանության ծրագիրը գրասենյակի` ժողովրդավարական ոստիկանության փորձի կիրառմանն ուղղված գործունեության մաս է կազմում: Աշխատանքները նաև ներառում են ոստիկանության կրթության և լրատվամիջոցների հետ հարաբերությունների բարելավմանը:

Ոստիկանությունը և ԵԱՀԿ գրասենյակը 2008թ. նոյեմբերին ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում հաաստատվեցին աշխատանքային խմբեր` հզորացնելու հանրություն-ոստիկանություն համագործակցությունը և բարելավելու ոստիկանության կրթական համակարգը: Խմբերը կներկայացնեն նախնական արդյունքներն այս ամսվա վերջում և վերջնական առաջարկներ 2009թ. վերջին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: