483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հրապարակվել է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի կազմը
19:22
19 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/.  Ուրբաթ երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմն է հրապարակվել փառատոնի ծրագրային տնօրեն Միքայել Ստամբոլցյանի կողմից։

«Ոսկե ծիրան» միջազգային վեցերորդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 12-ից 19-ը։

«Յուրաքանչյուր փառատոնի հեղինակության մակարդակը կախված է ժյուրիի որակյալ կազմից»,- տեղեկացրեց Ստամբոլցյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, փառատոնի կազմակերպիչներն այս սկզբունքով են առաջնորդվել ժյուրիի հինգ իրավասու կազմերի ընտրության ժամանակ։

Երեք կազմ կգնահատի մրցութային ֆիլմերը ներկայացված երեք անվանակարգում, ինչպես նաև  «ՖԻՊՐԵՍՍԻ»  (Կինոլրագրողների միջազգային ֆեդերացիա) անկախ ժյուրին և Էկումենիկ կամ եկեղեցական ժյուրին, որը գործում է գործնականորեն բոլոր միջազգային փառատոներում։ Այսպիսով, միջազգային-խաղային անվանակարգում ներկայացված մրցութային ֆիլմերը կդատի ներկայացուցչական բազմազգ ժյուրին, որի կազմում են Ալբերտ Վիդերշպիլը /Գերմանիա/, որը «20-րդ դար Ֆոքս» կինոընկերության գերմանական մասնաճյուղի նախկին ղեկավարն է, Պակո Պոշը /Իսպանիա/, որը հանրահայտ Պեդրո Ալմոդովարի առաջին ֆիլմի պրոդյուսերն է, Էրիկ Պողոսյանը /ԱՄՆ, Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր, Նանա Ջորջաձե /Վրաստան/, ում «Սիրո ուսուցիչ» ֆիլմը Օսկարի է հավակնել լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում, Արսինե Խանջյանը /Կանադա/՝ դերասանուհի, հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը:  

Ժյուրիի նախագահը կլինի ճապոնացի ճանաչված կինոռեժիսոր, 1990թ.-ի Կաննի կինոփառատոնի դափնեկիր Կոհեյ Օգուրին:

Միջազգային վավերագրական կինո անվանակարգում ներկայացված ֆիլմերի ժյուրիի նախագահը Ալեքսանդր Ռոդնյանսկին է, ով ռուսական «Կինոտավր» կինոփառատոնի ղեկավարն է: Ժյուրիի կազմում են նաև Մայքլ Վիդեմանը /Գերմանիա, Յան-Հայդն Սմիթը /Մեծ Բրիտանիա/, Էնիս Ռիզան /Թուրքիա/, Արտյոմ Մելքումյանը /Հայաստան/:

«Հայկական համայնապատկեր» անվանակարգի հաղթողին կորոշի արևմտյան ու եվրոպական կինոյի հայազգի ներկայացուցիչներից կազմված ժյուրին:

Ժյուրիի նախագահն է Հայկ Բալայանը /Նիդեռլանդներ/, ով Հոլանդիայի և Բելգիայի կինոարդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած «PolyGram Filmed Entertainment»-ի տնօրենն է:

«Ժյուրիի անդամներից շատերը առաջին անգամ կայցելեն Հայաստան փառատոնի շրջանակներում»,- նշեց Ստամբոլցյանը:
 
«ՖԻՊՐԵՍՍԻ» ժյուրիի կազմում ընդգրկված են Ժան-Մաքս Մեժանը /Ֆրանսիա/, Ջովաննի Օտտոնեն /Իտալիա/, Արծվի Բախչինյանը /Հայաստան/:

Անկախ եկեղեցական էկումենիկ ժյուրիի դատին, որի կազմում են Գվիդո Կոնվենտսը /Բելգիա/, Դենիս Մյուլերը /Ֆրանսիա/ և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, կհանձնվեն ոչ միայն կրոնական, այլև հոգևոր բովանդակությամբ ֆիլմեր: 

Ստամբուլցյանը նշեց նաև, որ «Ոսկե ծիրան» փառատոնին «ՖԻՊՐԵՍՍԻ» ժյուրին ու էկումենիկ ժյուրին գործում են արդեն 3 տարի:   

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնը, ըստ ավանդույթի, կունենա երեք հիմնական ծրագիր՝ խաղարկային և վավերագրական ֆիլմի միջազգային մրցույթ, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» մրցույթ։

Փառատոնին մասնակցելու է շուրջ 300 ֆիլմ՝ 60 երկրից։ Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: