486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն ու ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետը քննարկել են տնտեսական համագործակցության հնարավորությունները
18:23
19 Հունիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և  Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսն ուրբաթ քննարկել են տնտեսական համագործակցության հնարավորությունները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

           

ՀՀ կառավարության ղեկավարը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների մասին, որոնց շարքում կարեւոր տեղ են գրավում նաեւ տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ:

 

Բոոսը ներկայացրել է մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, բանկային համակարգում ընթացող բարեփոխումները, ներդրումների խթանմանը միտված միջոցառումները։

 

Նա նշել է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրանով, որ Կալինինգրադի մարզը մեծ նշանակություն է տալիս  կապերի զարգացմանը հատկապես այն երկրների հետ, որոնք պատմականորեն և հոգևոր առումով մոտ են Ռուսաստանին:

 

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել գյուղմթերքների, շինարարական և արդյունաբերական ապրանքների, առևտրի, ոսկերչության, նաև զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: 

Խոսելով տնտեսական կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին` զրուցակիցները կարևորել են գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչին, անկասկած, նպաստ կբերեն Երևանի «Մոսկվայի տանն» անցկացված բիզնես-համաժողովը և Կալինինգրադի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդեսը:

Կողմերը ցանկություն են հայտնել, որպեսզի գործարարների միջև նման հանդիպում կազմակերպվի նաև Կալինինգրադի մարզում:

Կալինինգրադի շրջանի Առևտրի նախարարության տվյալներով՝ 2008 թ.-ին դեպի Հայաստան ներկրումը կազմել է  1 550, 5 հազ. ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից իրականացվող արտահանումը՝ 145,5 հազար դոլար: —0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: