480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը համաներում հայտարարելու որոշում է կայացրել
17:36
19 Հունիսի 2009

Տեղեկատվություն է ավելացված

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 19-ին 98 «կողմ», երեք «դեմ» և երեք «ձեռնպահ» ձայնով  ընդունել է Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությունը:

Քվեարկության արդյունքը պատգամավորների բուռն ծափահարություններին է արժանացել:

Ինչպես հայտնեց ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, խորհրդարանի այսօրվա նիստի արդյունքում համաներման մասին որոշման տեքստում առաջարկվել է ներմուծել մի շարք փոփոխություններ: 

Մասնավորապես, ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ որոշում է ընդունվել կիսով չափ կրճատել Երևանում մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ կատարված հանցագործությունների համար դատապարտված անձանց:  

Պատգամավորների առաջարկով որոշում է ընդունվել նաև 200 հոդվածը /կաշառք/ բացառել երկրի ՔՕ-ի այն հոդվածների թվից, որոնց վրա տարածվում է համաներումը: 

Հնարավոր խոսակցությունները կանխարգելելու համար խորհրդարանականները հստակեցրել են նաև հաշմանդամների վրա համաներում տարածելու կարգը: Պատգամավորների առաջարկով, համաներման տակ կընկնեն մինչև 2009թ.-ի հունիսի 1-ը հաշմանդամություն ստացած 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները:

ՀՀ խորհրդարանը նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկի քննարկումը սկսել է ուրբաթ առավոտյան։

Նախագահն առաջարկել էր պատիժը կրելուց ամբողջովին ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:

ՀՀ նախագահի առաջարկության համաձայն՝ առաջարկվել է պատժից ազատել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 60 տարին լրացած անձանց, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձանց, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած անձանց, այն անձանց, ովքեր ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են: Ինչպես նաև առաջարկվել է համաներումը տարածել 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում: Առաջարկվել է պատժից ամբողջովին ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան նշանակված պատժի մեկ երրորդը, այն անձանց, որոնք առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման և համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան նշանակված պատժի կեuը:

Պատժից ազատվում են նաև անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և uույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ ոչ պակաu, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:

Համաներման համաձայն՝ նաև առաջարկվել է օրենքով uահմանված կարգով նյութերով չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել այն անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության  մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող` մինչև 2009 թվականի հունիuի 1-ը կատարած հանցագործություններով քրեական գործերը, որոնցով  անձինք մեղադրվում են կամ կարող են մեղադրվել այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև եթե այդ գործով անցնող անձինք հաշմանդամներ են, անչափահասներ կամ նրանց տարիքը գերազանցում է 60-ը, կամ եթե նրանք անցնում են մարտի 1-2-ի իրադարձությունների մասին գործով:

Առաջարկությունների համաձայն՝ առաջարկվում է պատժաչափի չկրած մաuը կրճատել երկու երրորդով անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, կիuով չափ` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների նկատմամբ, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձանց, Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակցած անձանց:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։