485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Համաներում հայտարարելը Հայաստանում երկար սպասված և լիովին արդարացված քայլ է. խոսնակ
16:58
19 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Համաներում հայտարարելը Հայաստանում երկար սպասված և լիովին արդարացված քայլ է, որն ունի ինչպես մարդասիրական, այնպես էլ քաղաքական մեծ նշանակություն ունի երկրի համար և թույլ է տալիս մեզ միայն առաջ ընթանալ, կարծում է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքերով, համաներում հայտարարելը Հայաստանում բազմաթիվ վեճերի առիթ է տվել։ Նա ընդգծեց, որ նման քաղաքական որոշումները, ինչպիսին է համաներումը, չունեն ժամանակային սահմանափակումներ և պետք է ընդունվեն անհրաժեշտության դեպքում։ 

«Ներկայում հենց այդպիսի անհրաժեշտություն է.... Մենք չպետք է կաշկանդված լինենք, մենք չպետք է լռենք խնդիրների մասին, այլ հակառակը, վերլուծենք դրանք և հստակ լուծումներ տանք դրանց»,- հայտարարեց խոսնակը։

Խորհրդարանի ղեկավարի խոսքերով, համաներման վերաբերյալ որոշում ընդունելիս անհրաժեշտ է լիովին համոզված լինել, որ յուրաքանչյուրը ստանում է իրենը՝ միաժամանակ հնարավորություն տալով հանցագործություն կատարածներին փոխվելու՝ պատիժը կրելով։

Միևնույն ժամանակ խորհրդարանի նախագահը նշեց, որ համաներումը հաճախ հայ հասարակության կողմից ընկալվում է որպես պատժից ազատելու միջոց, սակայն հայտարարվող համաներումը հնարավորություն է տալիս նաև կրճատելու կալանավորման ժամկետը որոշ կատեգորիաների անձանց համար։

Նա հիշեցրեց, որ համաձայն ընդունվող որոշման, մասնավորապես մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված հանցագործություններ կատարած անձանց համար պատժի չանցած հատվածը կրճատվում է մեկ երրորդով։

Աբրահամյանն առաջարկեց Հայաստանի նախագահին դրսևորել էլ ավելի մեծ մարդասիրություն և այս կատեգորիայի անձանց համար պատժի ժամկետը կրճատել կիսով չափ։

Միաժամանակ խորհրդարանի խոսնակը նկատեց, որ հայկական հասարակության մի մասը դեմ է հանդես գալիս համաներման հայտարարմանը, և խորհուդ տվեց այս մարդկանց համաներումը չխառնել պատժից անհիմն ազատելու հետ, որը հանգեցնում է ամենաթողության և ծնում նոր հանցագործություններ։

«Համաներումը մի քայլ է, որ բխում է քրիստոնեական կրոնից, որ քաղաքական միասնությանը և հանդուրժողոկանությանը զուգահեռ մարդասիրություն է սերմանում մեր ողջ հասարակությունում»,- հայտարարեց նա։

Միևնույն ժամանակ Աբրահամյանը նշեց, որ համաներումը տարբեր երկրներում դիտարկվում է որպես ինչպես ներքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված քաղաքական քայլ, մինչդեռ Հայաստանում հայտարարվող համաներումը կլուծի և քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցեր, կապահովի մարդասիրական սկզբունքների պահպանումը և հասարակության մեջ վստահության մթնոլորտ կստեղծի։

ՀՀ խորհրդարանն ուրբաթ անցել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներման հայտարարման վերաբերյալ առաջարկի քննարկմանը։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։