481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ԼՂՀ-ում կմասնակցի Bridge Artsakh տնտեսական ֆորումին
16:09
19 Հունիսի 2009

ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը  հունիսի 20-21-ը աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված «BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: 

Այցի շրջանակում  նախատեսվում է նաև ՀՀ  վարչապետի գլխավորած պատվիրակության  հանդիպումը ԼՂՀ  կառավարության անդամների հետ:

Պատվիրակության  կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար  Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ Էկոնոմիկայի  նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար  այլ անձինք:

Bridge Artsakh տնտեսական համաժողովը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 2009թ. հունիսի 19-ից 21-ը:

Համաժողովին, որի գլխավոր թեման է «Պետություն և բիզնես` երկխոսությունից դեպի համագործակցություն», կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու այլ պետությունների, պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ, բանկային միությունների, ֆերմերների, գործարարների, տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և այլ շահագրգռված անձինք։

Bridge Artsakh-ի գլխավոր նպատակն է` ծանոթանալ Հայաստանի և արտերկրի գործնական և քաղաքական շրջանակների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական ներուժի հետ: Համաժողովն ունի խիտ գործնական գրաֆիկ, կազմված է սեկցիոն և ընդլայնված նիստերից, կլոր սեղաններից: Ընդլայնված նիստի հիմնական զեկույցը կներկայացնի Արցախի ներդրումային հիմնադրամը` «Արցախի ներդրումային գրավչությունը» թեմայով:

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը և «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնի կողմից կազմակերպված Bridge Artsakh ֆորումը կանցկացվի Արցախի նախագահի բարձր հովանու ներքո և Հանրապետության կառավարության աջակցությամբ: Ֆորումի կազմակերպման պաշտոնական գործընկերը Արցախի ներդրումային հիմնադրամն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։