486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երկրաշարժի կրկնություն Հայաստանում չի սպասվում. Սեյսմիկ ծառայության պետի տեղակալ
15:53
19 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկրաշարժի կրկնություն Հայաստանում չի սպասվում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը:

Հինգշաբթի տեղական ժամանակով 12:34-ին Հայաստանում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով և 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, էպիկենտրոնը եղել է Գառնի քաղաքից 10 կմ դեպի հյուսիս: 3-4 բալանոց ցնցումներ են գրանցվել նաև Երևանում և մերձակա բնակավայրերում:

«Գառնիում երեկվա երկրշարժից հետո, սեյսմակայանները գրացնել են 11 հետցնցում նույն շրջանում, դրանք շատ թույլ են եղել, վերջին հետցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8.44-ին»,- ասաց Պետրոսյանը:  

Նրա խոսքերով, այդ հետցնցումները սովորական երևույթ են երկրաշարժից հետո, որոնք ցույց են տալիս, որ սեյսմիկ էներգիայի մարում է տեղի ունենում:

Այս առնչությամբ Պետրոսյանը նշեց, որ տվյալ պահին բնակչությունը երկրաշարժի կրկնման առչությամբ անհանգստության ու խուճապի պատճառ չունի:

ՀՀ ԱԻՆ առընթեր Փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանն իր հերթին ասաց, որ երկրաշարժը կանխագուշակելը շատ բարդ է, և ողջ աշխարհի գիտնականներն աշխատում են այս ուղղությամբ:

Երկրաշարժի կապակցությամբ ամբողջ երկրում լուրեր տարածվեցին հնարավոր կրկնվող ցնցումների մասին: Որոշ հաստատություններում և ուսումնական հաստատություններում աշխատակիցների տարերային տարհանում սկսվեց:

«Երկարաժամկետ առումով մենք գիտենք, որ ապրում ենք սեյսմավտանգ գոտում, բայց երկրաշարժը կանխագուշակել այսօր ոչ ոք չի կարող»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքերով, Հայաստանը բազում ցնցումներ է տեսել և սրանից օգտվելով որոշ մարդիկ հատուկ վախի մթնոլորտ են ստեղծում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։