481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը մտադիր է օգտվել ՏՏ-ոլորտի ընկերությունների ծառայություններից. վարչապետ
14:42
19 Հունիսի 2009

ՀՀ կառավարությունը հաճախորդ է ՏՏ-ոլորտի ընկերությունների համար, և մեծ քանակությամբ նորարարություններ կան, որոնցից կառավարությունը պետք է օգտվի, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

DigiTec business ֆորումն ու Microsoft նորարարական ֆորումը տեղի են ունենում  Երևանում հունիսի 19-20-ին՝ «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով: Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) և Հայաստանում Microsoft –ի ներկայացուցչությունը՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

«Մենք պետք է որոշ ծառայություններ ձեռք բերենք, որոնք այստեղ ներկայացված են: Կառավարությունն իր օրինակով պետք է ցույց տա, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կողմնակիցն է, քանի որ կառավարության մեջ արտադրողականության աճը ևս հրատապ խնդիր է», - ասաց Սարգսյանը ուրբաթ  DigiTec Business ֆորումի շրջանակներում ելույթ ունենալիս:

Այս կապակցությամբ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունում անհրաժեշտ է շնորհանդեսային հանդիպումներ կազմակերպել, որպեսզի ղեկավար կազմն իրազեկված լինի, թե ինչպիսի հնարավորություններ կան պետական կառավարման օղակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման համար:

«Այն աշխատանքը, որը դուք կատարում ենք, չափազանց անհրաժեշտ և հեռանկարային է, և կառավարությունը պետք է փորձի ձեզ աջակցել գոյություն ունեցող խնդիրները համատեղ ջանքերով հաղթահարելու համար», - ասաց նա՝ դիմելով ֆորումի մասնակիցներին:

Միաժամանակ Սարգսյանն ավելացրեց, որ առանց ՏՏ-ոլորտի ներկայացուցիչների կազմակերպչական և ակտիվ մասնակցության կառավարության համար շատ դժվար կլինի, «եթե չասենք անհնար կլինի այս ոլորտում բարեփոխումներ իրականացնել»:

«Մենք նոր նախաձեռնություններ ենք ակնկալում, և որքան ակտիվ դուք լինենք, այդքան շատ կնպաստեք այս ոլորտում լուրջ բարեփոխումների իրականացման գործին», - եզրափակեց ՀՀ կառավարության ղեկավարը:

DigiTec Business ֆորումի շրջանակներում կիրականացվեն Microsoft Innovation ֆորումը, DigiTec Business ցուցահանդեսը, E-Fin էլեկտրոնային ֆինանսներ կոնֆերանսը, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:

Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ներկայացնել բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական լավագույն լուծումներ, խթանել գործարարության տարբեր ոլորտների զարգացումը տեխնոլոգիաների ներդրման միջոցով: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: