482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկը
14:35
19 Հունիսի 2009

Հայաստանի խորհրդարանը ուրբաթ սկսել է համաներոմ հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի քննարկումները:

ՀՀ նախագահի առաջարկությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը: Նրա խոսքերով՝ ներկայացված տեքստում կա անձանց և հանցագործությունների հստակ ցանկը, որոնց նկատմամբ լիովին կամ մասամբ տարածվում է հայտարարվելիք համաներումը:

Մասնավորապես, առաջարկվում է պատիժը կրելուց ամբողջովին ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:

ՀՀ նախագահի առաջարկության համաձայն՝ առաջարկվում է պատժից ազատել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 60 տարին լրացած անձանց, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձանց, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած անձանց, այն անձանց, ովքեր ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են: Ինչպես նաև առաջարկվում է համաներումը տարածել 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում:

Դանիելյանի խոսքերով՝ նաև առաջարկվում է պատժից ամբողջովին ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան նշանակված պատժի մեկ երրորդը, այն անձանց, որոնք առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման և համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան նշանակված պատժի կեuը:

Պատժից ազատվում են նաև անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և uույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ ոչ պակաu, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:

Համաներման համաձայն՝ նաև առաջարկվում է օրենքով uահմանված կարգով նյութերով չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել այն անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության  մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող` մինչև 2009 թվականի հունիuի 1-ը կատարած հանցագործություններով քրեական գործերը, որոնցով  անձինք մեղադրվում են կամ կարող են մեղադրվել այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև եթե այդ գործով անցնող անձինք հաշմանդամներ են, անչափահասներ կամ նրանց տարիքը գերազանցում է 60-ը, կամ եթե նրանք անցնում են մարտի 1-2-ի իրադարձությունների մասին գործով:

Առաջարկությունների համաձայն՝ առաջարկվում է պատժաչափի չկրած մաuը կրճատել երկու երրորդով անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, կիuով չափ` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների նկատմամբ, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձանց, Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակցած անձանց:

Համաներումը չի տարածվում համաներման կիրառման oրվա դրությամբ պատիժը կրելու uահմանված կարգի չարամիտ խախտողների նկատմամբ, այն անձանց նկատմամբ, ովքեր քրեակատարողական հիմնարկում համաներման կիրառման oրվա դրությամբ նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն, մինչև uույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, ովքեր մինչև 2009 թվականի հուլիսի 31-ը  ներառյալ կամովին կներկայանան ՀՀ իրավապահ մարմիններ: Բացի այդ համաներումը չի տարածվում ծանրագույն հանցագործությունների մի ողջ շարքի վրա:

Արդարադատության նախարարի խոսքերով՝ համաներումը տարածվում է շուրջ 2 հազար մարդու վրա, որոնցից 500-ը ազատություն կստանան: «Համաներում ստացող   անձանց ավելի հստակ թիվը դժվար է ասել, քանի որ պետք է ստուգվի ներկայացված պահանջներին դատապարտվածների համապատասխանելը», - նշեց Դանիելյանը:

Առաջարկվում է  համաներումը տարածել այն անձանց վրա, ովքեր հանցագործությունը կատարել են մինչև 2009 թ.-ի հունիսի 1-ը: Ողջ ընթացակրգը կավարտվի մինչև 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ը:

Դանիելյանի խոսքերով՝ արմատական ընդդիմության՝ ազատազրկման մեջ գտնվող կողմնակիցներից համաներումը չի կիրառվի միայն ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ: Ամբողջովին կազատվեն գլխավոր դատախազի նախկի տեղակալ Գագիկ Ջահանգիրյանն ու պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը:

Արմատական ընդդիմության մյուս կողմնակիցների վրա համաներումը կտարածվի մասամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: