482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
DigiTec Business ցուցահանդեսը թույլ է տալիս ընկերություններին ներկայացնել իրենց ձեռքբերումներն ու տեղեկանալ գործընկերների հաջողությունների մասին. ՀՀ վարչապետ
12:58
19 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «DigiTec Business» ցուցահանդեսը ընկերություններին հնարավորություն է տալիս ներկայացնել սեփական ձեռքբերումներն ու ծանոթանալ գործընկերների հաջողություններին, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

DigiTec business ֆորումն ու Microsoft նորարարական ֆորումը տեղի են ունենում Երևանում հունիսի 19-20-ին՝ «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով: Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) և Հայաստանում Microsoft –ի ներկայացուցչությունը՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

«Նման միջոցառումները չափազանց կարևոր են, առաջին հերթին այն  պատճառով, որ Հայաստանում գործող ընկերությունները ներկայացնում են ոչ միայն իրենց նոր ապրանքները, ծառայություններն ու վերջին տարիների ձեռքբերումները, այլև կարող են ծանոթանալ այս տարվա ընթացքում իրենց մրցակիցների կողմից կատարված աշխատանքին», - ուրբաթ լրագրողներին ասաց Սարգսյանը ցուցահանդեսին ներկայացված ընկերություններին, ապրանքներին և ծառայություններին ծանոթանալու ժամանակ:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով՝ ցուցահանդեսի այցելուների համար այս միջոցառումը կարևոր է նաև այն բանով, որ այն հնարավորություն է ընձեռում ընտրություն կատարել սեփական բիզնեսի համար: «Մենք ինքներս պետք է օգտվենք այդ ծառայություններից և ապրանքներից կրթության ոլորտում մեր կողմից իրագործվող բարեփոխումներն իրականացնելիս և էլեկտրոնային կառավարման ժամանակ, իսկ դրա համար մենք պետք է տեղյակ լինենք առաջարկվող ծառայությունների և ստեղծված հնարավորությունների մասին», - ասաց նա:

Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարվա ցուցահանդեսի հետ համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 30 տոկոսով:

«Ինչպես մեզ հավաստիացրեց միջոցառման կազմակերպիչը, այս տարի այս ոլորտում 20 տոկոսանոց աճ է գրանցվել, ինչը ևս կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով ֆինանսական և տնտեսական ճգնաժամը, երբ մեր երկրի տնտեսական ցուցանիշները վատանում են: Ուրախալի է այն, որ մեծ ապագա ունեցող այս ոլորտը աճ է ապահովում», - եզրափակեց վարչապետը:

DigiTec Business ֆորումի շրջանակներում կիրականացվեն Microsoft Innovation ֆորումը, DigiTec Business ցուցահանդեսը, E-Fin էլեկտրոնային ֆինանսներ կոնֆերանսը, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:

Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ներկայացնել բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական լավագույն լուծումներ, խթանել գործարարության տարբեր ոլորտների զարգացումը տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Ֆորումին կմասնակցի ավելի քան 1500 հայ ձեռներեց: Ֆորումի տեղեկատվական հովանավորներն են «Նովոստի-Արմենիա» և «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունները, «Հայոց աշխարհ», «Ազգ», «Կապիտալ», «Դելովոյ էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Առավոտ» թերթերը, «Արմնյուզ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները, ինչպես նաև panorama.am և tert.am էլեկտրոնային հրատարակությունները։--0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: