478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Կալինինգրադի մարզի կրթության նախարարները քննարկեցին կրթական բարեփոխումների գործընթացը
10:42
19 Հունիսի 2009

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՌԴ Կալինինգրադի մարզի կրթության նախարար Նատալյա Շերրին հինգշաբթի քննարկել են երկու երկրներում կրթական բարեփոխումների գործընթացները, ասվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:

Հանդիպման ժամանակ Աշոտյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև կրթության ոլորտում իրականացվող համագործակցությունը վերջին տարիներին խիստ արդյունավետ է եղել: Նա տեղեկացրել է, որ ըստ գործող միջպետական համաձայնագրի` ամեն տարի ՀՀ քաղաքացիներին ՌԴ բուհերում կրթություն ստանալու հնարավորություն է տրվում:

«Ցավոք, այս տարի հատկացված 95 տեղից օգտագործվել է միայն 24-ը, որի պատճառն, ըստ նախարարի, եղել է ինչպես տեղեկատվության պակասը, այնպես էլ առաջարկվող մասնագիտությունների ցանկը, որը հիմնականում  չի համապատասխանել մեր աշխատաշուկայի պահանջներին», - ասել է Աշոտյանը:

Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի փորձ կարվի հստակեցնել առաջարկվող մասնագիտությունների և առկա պահանջարկի սահմանները:

Աշոտյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրթական համակարգում իրականացվող գործընթացները, որոնք միտված են կրթության որակի ապահովմանը, ինչպես նաև անդրադարձել է մասնագիտական կրթության մատչելիությանը՝ նշելով, որ բուհերի վարձավճարները շատ հաճախ հասանելի չեն սոցիալական լայն շերտերին, իսկ պետության կողմից փոխհատուցվող տեղերը սահմանափակ են:

Շերրին իր հերթին, ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, նշել է, որ փորձի փոխանակման տեսանկյունից այսօրինակ այցելությունները կարող են լավ ավանդույթ դառնալ:

Նա ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ՌԴ-ում, մասնավորապես Կալինինգրադի մարզում, կրթական բարեփոխումներն արդյունավետ են ընթանում, որն իր ցայտուն դրսևորումներն է գտել  հատկապես հանրակրթության ոլորտում:

«Ֆինանսավորման նոր ձևի անցումը Կալինինգրադի դպրոցներում լուծել է մի շարք խնդիրներ. դպրոցներն ավելի ինքնավար են դարձել, գումարների  վերաբաշխումն իրականացվել է` հօգուտ որակյալ կրթության», - ասել է Շերրին:

Երկու նախարարները քննարկել են նաև ոչ պետական բուհերում կրթության որակի ապահովման հարցերը: Արձանագրվել է, որ խնդիրները երկու երկրներում խիստ միանման են:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Կալինինգրադի մարզի կրթության նախարարության կողմից կներկայացվի առաջարկությունների փաթեթ` հետագա համագործակցության ընդլայնման նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: