478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պատմական հուշարձանների ուղեցույցներն առաջին անգամ մատչելի կլինեն նաև կույրերի համար
18:04
18 Հունիսի 2009

Առաջին անգամ Հայաստանում պատմական հուշարձանների ուղեցույցների տեղեկատվությունը մատչելի կլինի  նաև տեսողության խնդիրներ ունեցող և կույր մարդկանց համար, հինգշաբթի հայտնեց Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի ղեկավար Ռիկ Նայը (Richar Ney) Հայաստանի Մրցունակ մասնավոր հատված ծրագրի (Competitive Armenian Private Sector – CAPS) շրջանակներում կազմակերպված Հայաստանում զբոսաշրջության մրցունակության բարձրացման թեմայով խորհրդակցության ժամանակ: 

«Հայաստանի մասին համապարփակ տեղեկատվության մատչելիությունը մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկների երկիր ներգրավելու գործում հաջողության հիմնական գրավականն է»,- նշեց Նայը:

Նա կարծում է, որ երկրի մասին գրագետ ու ճիշտ ձևակերպված տեղեկատվությունը և դրա մատչելիությունը զբոսաշրջության զարգացման հիմնական սկզբունքներից մեկն է:

Փորձագետի խոսքերով՝ նախագծով արդեն մշակված են ու շուտով թողարկման պատրաստ կլինեն Հայաստանի պատմական հուշարձանների ու եկեղեցիների մասին բովանդակալից տեղեկատվությամբ նոր կայքեր:  

«Արդեն պատրաստ են Տաթևի վանքի, Արենի եկեղեցու և Ամբերդ ամրոցի մասին էջերը: Շուտով պատրաստ կլինեն նաև Հաղպատի և այլ պատմական հուշարձանների մասին պատմող էջերը: Առանձին էջ նվիրված կլինի Հայաստանի ամենագեղատեսիլ ու գունեղ քաղաքներից մեկին՝ Գյումրիին մինչև 1988 թ.-ի երկրաշարժը: Գույնզգույն և լակոնիկ գրքույկներ են պատրաստվում, ինչպես նաև կարճ պատմական տեղեկագրով նոր ուղեցույց-ցուցիչների նախագծեր»,- ասաց Նայը:  

Նա ընդգծեց նաև Հայաստանի հարուստ ֆաունայի և ֆլորայի օգտագործման անհրաժեշտությունը երկրի բացառիկ ապրանքանիշի ստեղծման համար: Այս առնչությամբ Նայը նշեց, որ ստեղծված է առանձին էջ Արմաշի (Արարատի մարզ) բացառիկ թռչնաֆաունայի և ձկնաբուծության մասին:

Զբոսաշրջության համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության զարգացման նպատակով Նայը հատկապես նշեց տարածաշրջանային տուրերի մշակման անհրաժեշտությունը դեպի Վրաստան, Թուրքիա և անգամ Ադրբեջան, ինչպես նաև տուրիստական սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը:  

Ճգնաժամի պայմաններում Նայն ընդգծեց զեղչերի ճկուն համակարգի ստեղծման, տուրիստական սպասարկման ոլորտում գնացուցակների իջեցման արդիականությունը, ինչպես նաև արտասահմանյան կազմակերպությունների, արտասահմանցի տուրօպերատորների հետ համագործակցության զարգացումը, նման միջոցառումների խրախուսումը կառավարական մակարդակով:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում զբոսաշրջության մրցունակության բարձրացման թվով 3-րդ խորհրդակցությունը կազմակերպված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական սատարմամբ՝ Հայաստանի Մրցունակ մասնավոր հատված ծրագրի (Competitive Armenian Private Sector – CAPS) շրջանակներում և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:   

Միջոցառման նպատակն է բարձրացնել զբոսաշրջության մրցունակությունը Հայաստանում, միջազգային կապեր հաստատել, զբոսաշրջության ներկայիս վիճակի մասին արդիական տեղեկատվություն տրամադրել, քննարկումների միջոցով խոսել հիմնական խնդիրների մասին: 

Խորհրդակցության ժամանակ ելույթով հանդես եկան նաև CAPS ծրագրի միջազգային խորհրդական Մայք Դակերը, այս կառույցի մրցունակության հարցերի ավագ փորձագետ Ալան Սաֆերը, Հայաստանում CAPS տնօրեն Անուշ Եդիգարյանը: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: