486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սիրիան դարձավ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշը. ՀՀ նախագահ
15:19
18 Հունիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Սիրիան դարձավ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշը:

Նախօրեին ելույթ ունենալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա տիկնոջ՝ Ասմա ալ-Ասադի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Սիրիայի ժողովուրդներին միմյանց կապում են դարերի խորքից եկող բարեկամությունը, պատմամշակութային ընդհանրությունները, հաճախ միանման ճակատագրերն ու հույզերը:

«Ապրելով կողք կողքի՝ մեր նախնիները միասնաբար հաղթահարել են բազմաթիվ փորձություններ, միմյանց օգնության ձեռք մեկնել դժվարին պահերին` ամրապնդելով անկեղծ բարեկամությունը»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշում այն հոգատար վերաբերմունքն ու աջակցությունը, որին Առաջին աշխարհամարտի ժամանակ պատմական Հայրենիքից բռնագաղթված նրա հազարավոր զավակներն արժանացան հյուրընկալ սիրիական հողում:

«Սիրիան ակամա դարձավ հայ ժողովրդի մեծ ողբերգության` Ցեղասպանության ականատեսը: Աշխարհում ո՞վ ավելի լավ գիտի, թե ինչ տառապանքների ենթարկվեցին հայրենազրկված հայերը, քան նրանց սիրիացի քույրերն ու եղբայրները, ովքեր գթասրտության ու մարդասիրության հրաշքներ գործեցին` փրկելով բազմաթիվ անմեղ կյանքեր», - ընդգծել է նախագահը:

Նրա խոսքերով՝ միևնույն ժամանակ Սիրիան դարձավ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշը:

«Ցեղասպանությունը վերապրած հայերն այստեղ կարողացան ոտքի կանգնել, վերագտնել երկրորդ հայրենիք և կառուցել նոր ապագա: Այսօր նրանց սերունդներն ապրում և արարում են Սիրիայում՝ որպես նրա օրինապաշտ և լիիրավ քաղաքացիներ», - ընդգծել է նախագահը:

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամության և միմյանց նկատմամբ տածած ջերմ և անկեղծ զգացումների հիման վրա ներկայումս հաջողությամբ զարգանում են հայ-սիրիական միջպետական հարաբերությունները և բազմաբնույթ փոխշահավետ համագործակցությունը», - ասել է ՀՀ նախագահը

Մեջբերելով արաբական ասացվածքը՝ «Ընտրի՛ր ընկերոջդ ճանապարհից առաջ», Սարգսյանն ընդգծել է, որ  հայ և սիրիացի ժողովուրդներն այս ընտրությունը վաղուց արդեն կատարել են, դարեր ու հազարամյակներ քայլել են միասին` կողք կողքի ևդեռ շատ երկար են շարունակելու այդ ճանապարհը:

ՀՀ նախագահի խոսքերով՝ նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները ևս փաստեցին, որ երկկողմ և միջազգային տարբեր խնդիրների շուրջ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության մոտեցումներն ու դիրքորոշումները համընկնում են:

«Քաղաքական երկխոսությանը զուգընթաց նկատելի քայլեր են ձեռնարկվում տնտեսական հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ», - ասել է նախագահն՝ ավելացնելով, որ երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումն, անկասկած, կընդլայնի նաև երկկողմ առևտրի ծավալն ու նոր որակ կհաղորդի նրա կառուցվածքին:

ՀՀ նախագահը Սիրիայի նախագահին և նրա տիկնոջը մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում, իսկ երկու պետություններին` նորանոր նվաճումներ համագործակցության բոլոր ասպարեզներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։