484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Կալինինգրադի մարզում ավարտվում է հայկական մշակութային կենտրոնի շիանարարությունը
14:07
18 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կալինինգրադի մարզում ավարտվում է հայկական մշակութային կենտրոնի շիանարարությունը, ասաց Կալինինգրադի հայկական համայնքի պատվիրակության ղեկավար Ֆելիքս Գևորգյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրեցին նախարարության մամուլի ծառայությունից:

Գևորգյանը նշեց, որ հայկական համայնքը բավականին կազմակերպչական է և վայելում է տեղական իշխանությունների հարգանքը:

Նրա խոսքերով, այս պահի դրությամբ համայնքում գործում է հայկական եկեղեցի, երեք կիրակնօրյա դպրոց, պարի համույթ:

Պատվիրակության ղեկավարը ընդգծեց, որ մարզի շատ հայեր հաջող ձեռներեցներ են, գիտության և մշակույթի ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր իրենց պարտքն են համարում աջակցել հայրենիքի առաջընթացին:

Կալինինգրադի մարզում բնակվում է 15 հազ. հայ:

ՀՀ սփյուռքի նախարարն իր հերթին նշեց, որ տեղեկացված է հայկական համայնքի լավ կազմակերպվածության և գեղեցիկ նախաձեռնությունների մասին, ինչը կարող է իսկական օրինակ ծառայել ՌԴ-ի այլ հայկական համայնքների համար:

Նախարարի խոսքերով, շատ կարևոր է, որպեսզի ակտիվությունը, հայկական ոգին, հայրենասիրությունը, ավագ սերնդի ավանդույթները փոխանցվեն ՌԴ-ում բնակվող կրտսեր սերնդին, հայ երեխաներին:

Այս կապակցությամբ նախարարը հատուկ կարևորեց կիրակնօրյա դպրոցների ստեղծումն ու Հայաստանի հետ դրանց կապերի ամրապնդումը:

Նա հավաստիացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը մշտապես աջակցելու է հայկական համայնքներին նրանց հայրենանվեր նախաձեռնություններում:

Այս օրերին Հայաստանում է գտնվում Կալինինգրադի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Գեորգի Բոոոսի գլխավորությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: