478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+35
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողներին բժշկական դասընթացներն անցնելու մասին վկայագրեր են հանձնել
13:27
18 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հինգշաբթի ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 33 զինծառայողի բժշկական դասընթացներն անցնելու վկայագրեր են հանձնել:

12 շաբաթ տևող դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են դեպքի վայրի վերլուծության, շտապ վնասվածքաբանական գնահատականի մեթոդիկայի, իրավիճակների դասակարգման և վերահսկման հետ, ինչպես նաև ուսումնասիրել են ռազմական բժշկության և մարտավարական բուժօգնության հիմունքները:

«Բարձր եմ գնահատում այս դասակի պատրաստվածության մակարդակը: Մենք ծառայություն ենք վարում տարբեր մարզերում և պարտավորությունները կապված են որոշակի ռիսկի հետ: Նման պատրաստվածություն ունեցող ստորաբաժանման առկայության դեպքում մենք պատրաստ ենք յուրաքանչյուր իրավիճակում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերել», - արարողության ժամանակ ասաց խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ բոլոր զինծառայողներն էլ դասընթացներն ավարտել են բարձր գնահատականներով:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Ջոզեֆ Փենինգթոնն (Joseph Penington) իր հերթին ասաց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է նախապատրաստել  բժշկական կազմը արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու ոլորտում:

«Շնորհավորում եմ դասընթացների բոլոր մասնակիցներին, բոլոր խաղաղապահները բարձր առաջադիմություն են ցուցաբերել և հասել են այնպիսի մակարդակի, որ կարող են մրցել աշխարհի առաջատար զինվորական բժիշկների հետ», - ասաց Փենինգթոնը:

Մարտի 30-ից սկսած ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի և ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում գործում է հրահանգիչների արտագնա խումբ, որը նախապարտաստում է խաղաղապահներին:

Դասընթացների նպատակը խաղաղապահ բրիգադի բժշկական դասակին բժշկական հմտություններ սովորեցնելն է, ինչը թույլ կտա զինծառայողներին միջազգային որակավորում ստանալ և համատեղ գործողությունների ընթացքում համագործակցություն ապահովել այլ ստորաբաժանումների հետ:

ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակը գործում է Հայաստանում՝ ԱՄՆ առաքելության և ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության ղեկավարի հովանու ներքո, որը գտնվում է Շտուտգարտում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: