483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կանցկացվեն DIGITEC BUSINESS և MICROSOFT նորարարական ֆորումները
10:56
18 Հունիսի 2009

Երևանում հունիսի 19-20-ին կանցկացվեն DigiTec business ֆորումն ու Microsoft նորարարական ֆորումը՝ «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» նշանաբանի ներքո, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (UITE):

Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ներկայացնել բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական լավագույն լուծումներ, խթանել գործարարության տարբեր ոլորտների զարգացումը տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը Հայաստանի տնտեսության մեջ թույլ կտա ստեղծել այնպիսի բիզնես միջավայր, որը մեծապես կխթանի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացումը», - կարծում են ֆորումի կազմակերպիչները:

Ֆորումին մասնակցելը հնարավորության կտա ձեռներեցներին գործունեության ոլորտին հատուկ տեխնոլոգիաներ գտնել, որոնք

կխթանեն վաճառքները, դյուրին կդարձնեն հաշվառումը, նոր տեխնոլոգիաներով կզինեն ընկերությունը, ինչպես նաև զգալիորեն կկրճատեն արտադրական ծախսերը:

Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցի ավելի քան 1500 հայ ձեռներեց:

DigiTec Business ֆորումի շրջանակներում կիրականացվեն Microsoft Innovation ֆորումը, DigiTec Business ցուցահանդեսը, E-Fin էլեկտրոնային ֆինանսներ կոնֆերանսը, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:

Ֆորումի մասնակիցները կքննարկեն բիզնեսում տեխնոլոգիական լուծումների ներդրման առանձնահատկությունները, ՏՏ լուծումները գործարարության և այլ բնագավառներում, պետական գնումների և պետական ու մասնավոր հատվածի ծառայությունների խնդիրները:

Ֆորումի շրջանակներում կքննարկվեն նաև Հայաստանի ներքին շուկայում տեխնոլոգիաների վաճառքի խթանման, որպես հեռահաղորդկացության զարգացման ՏՀՏ հայեցակարգի կարևոր մարտահրավեր՝ ազգային ցանցի ստեղծման հետ կապված հարցերը:

Մասնակիցները կանդրադառնան նաև նորարարական մոտեցումների դերին փոքր և միջին ձեռնարկություններում տեխնոլոգիական ներդրումների գործընթացում:

Ֆորումի շրջանակներում կանցկացվեի նաև սեմինարներ, որոնք նվիրված են հեռահաղորդակցության խնդիրներին, ինչպես նաև E-fin (էլեկտրոնային ֆինանսներ) սեմինար,որը նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը հաշվապահական և ֆինանսաբանկային համակարգերում:

DigiTec Business ֆորումը, որն առնչվում է բիզնեսի տարբեր բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, առաջին անգամ Հայաստանում անցկացվեց հունիսի 26-27-ը։

DigiTec Business ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE)՝ ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի բանկերի միության աջակցությամբ։

Ֆորումի տեղեկատվական հովանավորներն են «Նովոստի-Արմենիա» և «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունները, «Հայոց

աշխարհ», «Ազգ», «Կապիտալ», «Դելովոյ էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Առավոտ» թերթերը, «Արմնյուզ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները, ինչպես նաև panorama.am և tert.am էլեկտրոնային հրատարակչությունները։--0- 

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։