480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայ քաղաքագետը վստահ է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Իրանի հետ երկխոսությամբ
19:50
17 Հունիսի 2009

Իրանի դերն արևմուտքում վերջին շրջանում զգալիորեն աճել է, և ԱՄՆ-ն ստիպված է երկխոսության գնալ Իրանի հետ՝ անկախ նախագահի ով լինելուց, կարծում է Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Սևակ Սարուխանյանը:

«Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում անցած տարիներին ԱՄՆ-ն առիթը բաց չի թողել քննադատել Իրանին երկրում ժողովրդավարության բացակայության, մարդու իրավունքները խախտելու համար: Այսօր 30 տարում առաջին անգամ Թեհրանի փողոցներում տեղի են ունենում բախումներ, կան զոհեր, իսկ այդ իրադարձությունների գնահատականները ԱՄՆ-ի կողմից բավականին հավասարակշռված են»,- ասաց Սարուխանյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրանցի ժողովուրդն իր առաջնորդներին ինքնուրույն ընտրելու իրավունք ունի, և Ամերիկան հարգում է իրանական ընտրությունը:

Ուրբաթ օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավաքել է 62,63 տոկոս, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ նախկին վարչապետ Միրհոսեյն Մուսավին՝ 33,75 տոկոս, մյուս երկու թեկնածուները հավաքել են ավելի քան 2 տոկոս:

Արդյունքները հայտարարելուց հետո Թեհրանի փողոցներ են դուրս եկել Ահմադինեժադի հակառակորդներն ու քվեարկության արդյունքներից դժգոհ մարդիկ: Բողոքողներն իրականացնում էին հրկիզումներ, ավերում էին խանութներ: Ոստիկանության հետ բախումներին ընդդիմության հազարավոր կողմնակիցներ էին մասնակցում:

Սարուխանյանի խոսքերով, առանց Իրանի օգնության ու մասնակցության ԱՄՆ-ն չի կարող լուծել իր առջև կանգնած հիմնական մարտահրավերները:

«Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն Իրանի հետ երկխոսության կգնա, մեկ այլ հարց է, թե Իրանը որքանով պատրաստ կլինի ԱՄՆ-ի հետ լայն երկխոսության»,- ամփոփեց Սարուխանյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: