482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Բջնի» հանքային ջրերի գործարանը մոտակա օրերին կսկսի լիարժեք կերպով աշխատել
19:40
17 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Բջնի» հանքային ջրերի գործարանը մոտակա օրերին կսկսի լիարժեք կերպով աշխատել, աշխատակիցներին ասել է գործարանի՝ դատարանի որոշմամբ նշանակված սնանկացման գծով կառավարիչը:   

«Մեզ հայտնի դարձավ, որ դատարանի վճռով նշանակված կառավարիչն արդեն իսկ այցելել է գործարան, հանդիպել գործարանի աշխատակիցներին և հայտնել, որ 6-ամսյա պարապուրդից հետո կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ և մոտ օրերին գործարանը կսկսի գործել իր ողջ հզորությամբ»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն եկած հաղորդագրության մեջ:

«Բջնի» հանքային ջրերի գործարանի գործունեությունը, որի բաժնետերն է հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դադարեցվել էր 2008 թ.-ի աշնանը, իսկ գործարանի ունեցվածքը բռնագրավվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից։

Ավելի վաղ Պետեկամուտների կոմիտեն գործարանին էր ներկայացրել պետբյուջեի օգտին 4 միլիարդ 67 մլն 201 հազ. 600 դրամի բռնագանձման ցանկ՝ հարկային պարտավորությունների խախտման պատճառով՝ Վարչական դատարանի 2008 թ.-ի հոկտեմբերի 10-ի որոշման համաձայն։

Սուքիասյանը գտնվում է հետախուզման մեջ Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործի առնչությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։