484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ասիական զարգացման բանկը կաջակցի Երևանի քաղաքապետարանին քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի արդիականացման հարցում
18:25
17 Հունիսի 2009

Չորեքշաբթի Երևանի քաղաքապետարանում ստորագրվեց եռակողմ հուշագիր` Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և ՀՀ  էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի միջև: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, պայմանագրի համաձայն` մայրաքաղաքում կմեկնարկի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:

«Ասիական զարգացման բանկը հիշյալ ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցներ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Որպես առաջնահերթ բաղկացուցիչներ` ծրագրում նախանշված են Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարելավման, երթևեկության անվտանգության և կառավարման խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ քաղաքապետարանի կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի ծրագիրը մայրաքաղաքում հնարավորին չափ շուտ կյանքի կոչվի. «Այսօր հասարակական տրանսպորտի բարելավման խնդիրները մայրաքաղաքում հրատապ են, և Երևանում երթևեկության կառավարման կարգավորման ուղղությամբ առաջիկա տարիներին հետևողական աշխատանքներ են տարվելու»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:

Տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրում ընգրկվել են տրանսպորտի կանոնակարգմանն առնչվող այն գերակա ուղղությունները, որոնք հրատապ լուծում են պահանջում մայրաքաղաքում։

Դրանց թվում նշվեցին Արտաշատի և Աշտարակի մայրուղիներին միացնող ճանապարհային երեք նոր հանգույցի կառուցումը, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի` Սայաթ-Նովայի պողոտայի կողմից նոր մուտքի կառուցումը և մետրոպոլիտենի ցանցի հետագա զարգացման ռազմավարության ուսումնասիրությունը:

Ասիական զարգացման բանկի խմբի ղեկավար Առնո Դոֆինը կարևորեց Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը բանկի հետ և նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում ծրագիրն իրականություն կդառնա: Քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի յուրաքանչյուր փուլի համար բանկի տնօրենների խորհուրդը կտրամադրի որոշակի ֆինանսական և տեխնիկական աջակցություն:

Նախապատրաստական, ինչպես նաև հետագա բոլոր աշխատանքները կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի հետ  համատեղ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։