478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ստորագրել է ՏՐԱՍԵԿԱ Մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին համաձայնագիրը
11:54
17 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ստորագրել է ՏՐԱՍԵԿԱ Մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին համաձայնագիրը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

«Համաձայնագիրը ՀՀ կառավարության անունից ստորագրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ով մասնակցում էր հունիսի 15-16-ը Ղրղզստանի Իսիկ-Կուլում կայացած ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան նիստում», - նշեց Տոնոյանը:

Նրա խոսքերով՝ Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ տրանսպորտային օպերատորների, բեռնառաքողների, բեռը ստացողների, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև հարաբերությունները, որոնք մուլտիլոդալ ծառայություններ իրականացնելիս հանդես են գալիս բեռի տիրոջ անունից, ինչպես նաև սահմանում է իրավունքներ, պարտականություններ և պատասխանատվություն` տրանսպորտային գործողությունների յուրաքանչյուր մասնակցի համար:

Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանը այս համաձայանգիրը ստորագրել է վերապահումով: ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար է ընտրվել Ղրղզստանի ներկայացուցիչը` Ղրղզստանի տրանսպորտի նախկին նախարար Ժանտորո Սատիբալդիևը:

Մուլտիմոդալ տրանսպորտը առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձևերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացումն է:

ТРАСЕКА նախագիծը ստորագրվել է 1993 թ.-ին Բրյուսելում՝ Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ: Նախագծի նպատակը Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումն է, այլընտրանքային ուղիների ստեղծումն է՝ կիրառելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Այժմ ТРАСЕКА-ի մասնակից-պետությունների թվում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռումինիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ուկրաինան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: