478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Բելառուսում հայ գործարարների համար կստեղծվեն ամենաբարենպաստ պայմանները. Լուկաշենկո
11:22
17 Հունիսի 2009

Բելառուսում հայ գործարարների համար կստեղծվեն ամենաբարենպաստ պայմանները, երեքշաբթի հայտարարել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքանդր Լուկաշենկոն Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է Բելառուսի նախագահի պաշտոնական ինտերնետային կայքը, Բելառուսի նախագահը, 2009 թ.-ի մարտին աշխատանքային այցով լինելով Հայաստանում, առաջարկել է հայկական գործարար շրջանակներին ներդրումային և այլ նախագծեր իրականացնել Բելառուսում:

Ներդրումներ կատարելու հնարավորությունների հետ ծանոթանալու նպատակով Մինսկ են մեկնել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Արդիմպեքս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Տոնոյանը:

Հյուրերի հետ զրույցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ «2-3 տարվա ընթացքում մենք տասն անգամ ավելացրել ենք փոխադարձ առևտրի ծավալը Հայաստանի հետ. մի երկրի հետ, որը գործնականում հայտնվել է «փակված» վիճակում»:

«Մենք ուղիներ գտանք երկու երկրների շուկաներ ապրանքի փոխադարձ մատակարարումների համար՝ ավելացնելով առևտրի ծավալները: Նշանակում է՝ մենք լավ հնարավորություններ ունենք», - ասել է Բելառուսի նախագահը:

«Ես կողջունեմ Հայաստանի գործարարների ակտիվությունը: Հայ և սերբ գործարարները մեզ համար առաջնահերթ կլինեն: Ես նման որոշում եմ ընդունել տարվա սկզբին: Մենք կստեղծենք բոլոր պայմանները Բելառուսում աշխատելու համար, հատկապես նրանց համար, ովքեր միջոցներ կներդնեն», - ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն ավելացրել է, որ եթե հայկական գործարար շրջանակների ձեռներեցները Բելառուսում արտադրություններ բացեն, որոնք կփոխարինեն ներկրումը, ապա նրանց համար կստեղծվեն լավագույն պայմանները:

Միաժամանակ Բելառուսի նախագահը հավաստիացրել է, որ «հայ գործարարները կարող են չկասկածել, որ հնարավորություն կունենան, անհրաժեշտության դեպքում, երկրից դուրս հանել այն կապիտալը, որն աշխատել են մեր հանրապետությունում»:

«Հայաստանը լավագույն ժամանակները չի ապրում, այն գործնականում չունի ելք ոչ դեպի Արևելք, ոչ դեպի Արևմուտք, այդ պատճառով դեպի Եվրոպա հայ ձեռներեցների ելքը դրական փաստ է», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախագահը գործարարների հետ զրույցի ժամանակ առաջարկել է Գագիկ Ծառուկյանին հնարավորինս աջակցել հայերին, որոնք ցանկանում են բիզնես ծավալել Բելառուսում: «Դուք կարող էիք ինքնատիպ համակարգող դառնալ Բելառուսում հայ ձեռներեցների համար», - կարծում է Բելառուսի նախագահը:

Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները ընդգծել են, որ շահագրգռված են Բելառուսի հետ համագործկացությամբ: Գործարարները ցանկանում են ուսումնասիրել այն հարցը, թե ինչ ուղղություններով Բելառուսն ու Հայաստանը կարող են արդյունավետ համագործակցել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում:

Բելառուսի և Հայաստանի փոխադարձ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի 2007 թ.- համեմատ ավելացել է 18.9 տոկոսով և կազմել 28,2 մլն դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: