482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի բացառում կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ի հետ համագործակցության հնարավորությունը. պատգամավոր
18:55
16 Հունիսի 2009

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի բացառում խորհրդարանում կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ի հետ համագործակցության հնարավորությունը, ասաց հայկական խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:

«Դաշբակցությունն ու «Ժառանգությունը» կարող են համագործակցել ԱԺ-ում և լուծել համազգային խնդիրներ»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին:

ՀՅԴ-ն, որը մտնում էր 2008թ. մարտի 21-ին ձևավորված իշխող կոալիցիայի մեջ, ապրիլի 27-ին դուրս եկավ կոալիցիայից՝ որպես հիմնական պատճառ նշելով  տարակարծությունը Հայաստանի արտաքին քաղաքական ուղու վերաբերյալ:

Նրա խոսքերով՝ ընդդիմադիր ՀԱԿ-ը, «Ժառանգություն» կուսակցությունն ու ՀՅԴ-ն համագործակցության լավ հեռանկարներ ունեն:   

««Ժառանգություն» կուսակցությունն ու ՀԱԿ-ը ընդհանուր շատ բան ունեն երկրում ժողովրդավարության, օրինականության և սահմանադրական կարգի վերականգնման գործում: Հարկ է նշել նաև «Ժառանության» ու ՀԱԿ-ի համագործակցության պատմությունը»,- ասաց Սաֆարյանը:

Հայ ազգային կոնգրեսը բաղկացած է շուրջ 2 տասնյակ ընդդիմադիր կուսակցություններից, որի առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանում ներկայացված է 7 պատգամավորով:

Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ կան ազգային խնդիրներ, որոնց շուրջ այս երեք ուժերը կարող են համախմբվել:  

Ընդ որում Սաֆարյանը դժվարացավ ասել, թե ինչը կարող է ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի համագործակցության հիմք ծառայել, «բայց այս եռանկյունու պայմաններում ՀՅԴ- «Ժառանգություն» և ՀԱԿ-«ժառանգություն» համագործակցության լուրջ հեռանկարներ ու հնարավորություններ կան»:   

Նա նշեց նաև, որ «Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ ունեցել է և ունի ընդհանուր ուղի՝ ներքին ժողովրդավարություն, օրինականություն հաստատելու գործում և այլ հարցերում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: