478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-սիրիական հարաբերությունների դինամիկան դրական է, բայց երկու երկրները պետք է մի շարք խնդիրներ լուծեն. փորձագետ
17:44
16 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-սիրիական հարաբերություններում  դրական դինամիկա է ստեղծվել, բայց երկու երկրները պետք է մի շարք խնդիրներ լուծեն, երեքշաբթի հայտարարեց արևելագետ Սուրեն Մանուկյանը։

«Հայ-սիրիական հարաբերություններն ի սկզբանե դիտարկվել են որպես բարեկամական, դաշնակցային և նույնիսկ հանրային գիտակցությունում, ռազմավարական, խորը համատեքստ և պատմական արմատներ ունեցող»,- ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով՝ հենց Սիրիա են հիմնականում ուղևորվել Հայոց ցեղասպանությունից փրկված հայ փախստականները, և զուր չէ, որ 1918 թվականին հայերի թիվը Սիրիայում կազմել է 200 հազար մարդ։

Մանուկյանը նշեց, որ հայ-սիրիական հարաբերությունները ջերմ են եղել խորհրդային ժամանակաշրջանում։ Սերտ կապեր են պահպանվել Խորհրդային Հայաստանի և Սիրիայի հայկական համայնքի միջև, իսկ հայրենադարձության առաջին ալիքը 1948 թվականին սկսվել է հենց այս երկրից։

«Հայերը Սիրիայում համարվում են հավատարիմ, խելացի և հնարամիտ քաղաքացիներ, առավելագույնն ինտեգրված սիրիական հասարակությունում՝ որպես ազգային փոքրամասնություն»,- ասաց Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ Սիրիայի նախկին նախագահն իր երկիրն անվանեց հայերի երկրորդ հայրենիք։ Բացի այդ, փորձագետի կարծիքով, Հաֆեզ Ասադն այցելել է Խորհրդային Հայաստան, ինչը հաճախակի երևույթ չէր՝ դրանով իսկ ընդգծելով Հայաստանի նկատմամբ Սիրիայի հատուկ վերաբերմունքը։

Նա հիշեցրեց նաև, որ Սիրիան առաջինն էր Մերձավոր Արևելքի երկրներից, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը։

Սակայն, Մանուկյանի խոսքերով, գոյություն ունեն որոշ հարցեր, որոնք պետք է դառնան քննարկումների առարկա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Երևան չորեքշաբթի սկսվող այցի ընթացքում։

«90-ականներից հայ-սիրիական հարաբերություններում որոշակի սառնություն ու պասիվություն է նկատվում։ Արձանագրային հանդիպումների, ողջույնների, ջերմ հայտարարությունների հատևում խնդիրներ են կանգնած»,- կարծում է Մանուկյանը։
 
Մասնավորապես, նրա խոսքերով, առավելագույն ծավալով չեն կատարվում երկկողմ պայմանավորվածությունները, այդքան էլ ակտիվ չեն հայ-սիրիական քաղաքական և տնտեսական հարաբերությունները, և համագործակցության ոլորտն, ուր պահպանվում է դրական բալանսը, մշակույթն է։ Դա պայմանավորված է նրանով, որ հայկական համայնքը լուրջ մշակութային գործոն է Սիրիայում։

Բացի այդ, փորձագետի խոսքերով, ևս մեկ խնդիր է թաքնված դիվանագիտական ներկայացուցչության հարցում։ Նա հիշեցրեց, որ 2002 թվականին Սիրիան իջեցրել է Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչի մակարդակը մինչև Գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ պատճառաբանելով դա կադրերի բացակայությամբ։ Նույն բանն էլ պետք է աներ Հայաստանը, քանի որ դիվանագիտական հարաբերությունները կառուցվում են փոխադարձության սկզբունքով։

Հայ փորձագետը ամենաարդիական խնդիրներից է համարում նաև տնտեսական կապերի բացակայությունը։ Նրա խոսքերով՝ 3 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառությունը «ծիծաղելի թիվ» է, և երկկողմ բանակցություններում լրջագույն ուշադրություն պետք է դարձվի տնտեսական հարաբերություններին։

«Եվս մեկ խնդիր է Հայաստանի կողմից մտցված վիզային ռեժիմը»,- ասաց Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ հայկական կողմի՝ օբյեկտիվ պատճառներ ունեցող այս որոշումը բացասաբար է ընկալվում Սիրիայի հասարակական գիտակցության կողմից։

Բացի այդ փորձագետը նշեց, որ վերջին տարիներին Սիրիայում այնքան էլ չեն խրախուսվում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները, թեև մինչ այդ այլ իրավիճակ էր։ Օրինակ՝ Սիրիայում նույնիսկ կանգնեցվել է Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան։

Փորձագետի կարծիքով՝ երկկողմ բանակցությունների ընթացքում կարող են քննարկվել հենց այս հարցերը։

«Ներկայումս հարաբերությունների դինամիկան դրական է։ ՀՀ արտգործնախարարի այցը Սիրիա նոր ազդակ հաղորդեց հայ-սիրիական հարաբերություններին։ Դա մեծ հույս է տալիս այն առումով, որ երկու երկրները գիտակցում են, որ անցել է դեկլարատիվ բարեկամության ժամանակը և եկել է լուրջ, հիմնավորված ու առարկայական բարեկամական հարաբերությունների ժամանակը»,- ասաց Մանուկյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: