478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+36
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները քննարկում են դեռահասների վերարտադրողական առողջության հարցերը
16:48
16 Հունիսի 2009

Հայաստանում դեռահասների վերարտադրողական առողջության հարցերն են երեքշաբթի քննարկվում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, քննարկման ժամանակ կներկայացվեն այդ ոլորտում առկա խնդիրներն ու հարցերը, կատարված աշխատանքը:

«Դեռահասների վերարտադրողական առողջության հարցը բազմիցս քննարկվել է խորհրդարանի նիստերում, քանի որ վերարտադրողական առողջությունը երիտասարդ մարդու լիարժեք բարօրության երաշխիքն է»,- ասաց նա:

Քննարկմանը մասնակցում են նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, առողջապահության և կրթության ոլորտների մասնագետներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքերով՝ սա երիտասարդների վերարտադրողական առողջության թեմայով արդեն երկրորդ քննարկումն է:

«Առաջին քննարկումը կազմակերպվել է 2007 թ.-ին, որից հետո որոշ փոփոխություններ են կատարվել օրենսդրությունում»,- ասաց նա:

«Հազարամյակի մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրով հռչակած 8 նպատակից 3-ը անմիջականորեն  վերաբերում է վերարտադրողական առողջությանը՝ մանկական մահացության իջեցմանը, մոր առողջության բարելավմանը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը»,- նշեց Բաբլոյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս նպատակներին հասնելու պարտավորություն է վերցրել իր վրա: 

Նրա խոսքերով՝ ևս մեկ լուրջ խնդիր է մայրերի մահացությունը՝ հիմնականում պայմանավորված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով և աբորտներով երիտասարդ կանանց շրջանում:

Նա նշեց, որ 2007 թ.-ի տվյալներով՝ մայրերի մահացությունը Հայաստանում 10 հազար մարդուց 15 դեպք է կազմել:

«Մենք պետք է կրթենք մեր երիտասարդներին՝ փոխանցելով նրանց բոլոր անհրաժեշտ գիտելիքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու հավանականությունը կանխելու համար: Այս ուղղությամբ դեռ հսկայական աշխատանք կա անելու»,- ասաց Բաբլոյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։