484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Հարևանությունից դեպի գործընկերություն» խորագրով միջոցառումների շարք է նախաձեռնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
17:50
15 Հունիսի 2009

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) մի շարք հայաստանյան առաջատար հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Հարևանությունից դեպի գործընկերություն» խորագրով միջոցառումների շարք, որը նվիրված է Հայաստանի մասնակցությանը Եվրոպական միության ‹‹Արևելյան գործընկերություն›› ծրագրին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Եվրասիա համագործակցության հիմնադրամի մամուլի ծառայությունից, հունիսի 18-ին ԵՀՀ գրասենյակում «Հակամարտությունների կարգավորման գործընթացը Հարավային Կովկասում և Արևելյան գործընկերություն ծրագիրը» քննարկմամբ կբացվի նախաձեռնության միջոցառումների շարքը:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն ‹‹Արևելյան գործընկերություն›› ծրագրի համատեքստում հակամարտությունների կարգավորման, վստահության վերականգնման հնարավորությունները ընդհանուր հարավկովկասյան, հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթություններում: Քննարկմանն ակնկալվում է ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, հայաստանյան քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների, Եվրոպական Միության երկրների և Արևելյան Գործընկերություն ծրագրում ընդգրկված երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

«Սա բացառիկ նախաձեռնություն է, քանի որ այն միավորում է մի շարք առաջատար հասարակական կազմակերպություններ, որոնցից է Բաց հասարակության ինստիտուտը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Թրասփարենսի ինթրնեշընլը, Մշակույթի և քաղաքակրթության հետազոտման կենտրոնը և այլ, թվով տասը կազմակերպություն՝ այդպիսով ձգտելով կոալիցիոն միջոցներով Հայաստան –Եվրոպա խնդիրների քննարկումը բարձրացնել նոր մակարդակի», - ասել է ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կոչված է հզորացնելու քաղաքացիներին` հասարակական կյանքում էական փոփոխությունների հասնելու համար: Այն Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում իրականացնում է կոնկրետ ծրագրեր, որոնք օգնում են մարդկանց բարելավել իրենց համայնքն ու կյանքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։