486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կողմ է արտահայտվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. ԶԼՄ
17:00
15 Հունիսի 2009

Թուրքիան կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երկուշաբթի Բաքվի «Տրենդ» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլին:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրի միջև սահմանը փակ է 1993թ.-ից: Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել:

Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:

«Հայաստանի հետ երկխոսությունում մենք տեսնում ենք, որ նա նույնպես Կովկասում խաղաղություն և զարգացում է կամենում»,- ասել է Դավութօղլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Միաժամանակ նա նշել է, որ «Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման համար կարևոր է և պետք է նաև առաջընթացի հասնել ղարաբաղյան կարգավորման հարցում»։

«Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է աշխատեն այդ ծրագիրն իրականացնելու համար։ Ես նաև կցանկանայի նշել, որ Թուրքիայի և Հայաստանի փոխհարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով։ Նրանք նաև ազդեցություն են ունենում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, ինչը ճիշտ չէ»,- ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ «մեր հարաբերությունները Հայաստանի հետ չպետք է անդրադառնան ԱՄՆ-ի հետ ունեցած մեր կապերի վրա»։

Դիվանագետը չի համաձայնել այն կարծիքին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցից հետո ընթացիկ տարվա մայիսին «ճանապարհային քարտեզի» ուղղությամբ բանակցություններն այլևս արդիական չեն։

«Ոչ, դա այդպես չէ: Մենք Հայաստանի հետ բանակցություններում բավականաչափ վճռական ենք: Մենք՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և անգամ Ռուսաստանն ու Վրաստանը, համատեղ ապագա ունենք: Մենք բոլորս նույն տարածաշրջանում ենք, և միշտ այդպես է լինելու: Այդ պատճառով մենք պետք է կառուցողական լինենք և որքան հնարավոր է՝ հեռու մնանք մեր բանակցություններին խանգարող գործընթացներից ու գործողություններից»,- ասել է նա:

Դավութօղլին ասել է նաև, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահության շրջանակներում Թուրքիան կողմ է հանդես գալիս խորհրդի նիստերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմատիկայի քննարկմանը։

«Այս ամսվա ընթացքում Անվտանգության խորհրդի օրակարգում կքննարկվեն տարբեր հարցեր, և Թուրքիան միջազգային հետաքրքրություն և արդիականություն ներկայացնող հարցերի, դրանց թվում՝ ղարաբաղյան թեմատիկայի քննարկման կողմնակիցն է»,- ասաց նա՝ նշելով, որ «մենք (Թուրքիան) կցանկանայինք, որ հայ-ադրբեջանական բանակցություններն արդյունավետ լինեն»։

«Մենք նույնպես աշխատում ենք այս հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վաշինգտոն կատարած իմ այցի ընթացքում ես քննարկել եմ այդ թեման ԱՄՆ ղեկավարների հետ, և մենք եկել ենք այն եզրակացությանը, որ մեր համատեղ խնդիրն է ամեն կերպ նպաստել հակամարտության կարգավորմանը»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։