486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում համաներում հայտարարելու պահանջը պայմանավորված է մարտյան դեպքերի «քաղբանտարկյալներին» ազատելու անհրաժեշտությամբ. Մշակույթի նախկին փոխնախարար
16:43
15 Հունիսի 2009

Հայաստանում համաներում հայտարարելու պահանջն իննսուն տոկոսով պայմանավորված է մարտյան դեպքերի «քաղբանտարկյալների» ազատման անհրաժեշտությամբ, կարծում է  ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, հայտնի դրամատուգ Կարինե Խոդիկյանը։

«Հասարակությունը պարտական է այս մարդկանց, ովքեր 2008 թվականի մարտի 1-2-ին դուրս եկան պաշտպանելու իրենց իրավունքը և մեզնից յուրաքանչյուրի իրավունքը՝ սփական քաղաքացիական կամքն անարգել արտահայտելու համար, այդ պատճառով նրանք արժանի են ազատարձակման»,- երկուշաբթի լրագրողներին հայտնեց Խոդիկյանը։
 
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Խոդիկյանը նշեց, որ ծանոթանալով համաներում հայտարարելու վերաբերյալ դիմումի նախագծին, որը Հանրային խորհուրդն ուղղել է ՀՀ նախագահին, այդ փաստաթղթի համաձայն, ակնհայտ է, որ ՀՀ ՔՕ 225 հոդվածով կալանավորված քաղբանտարկյալների մեծամասնությունը համաներման տակ չի ընկնի:

«Ժողովուրդը սպասում էր Հայաստանի նախագահի՝ համաներման հատուկ հայտարարության, այլ ոչ թե քաղաքական կառույցներին նախագահին դիմելու խնդրանքով երկրում համաներում հայտարարելու անհրաժեշտության դեպքում»,- կարծում է Խոդիկյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին բոլոր քաղաքական ուժերին և հասարակական գործիչներին, մասնավորապես, Հանրային խորհրդին, առաջարկել է իրենց առաջարկները ներկայացնել համաներման անցկացման անհրաժեշտության և կարգի վերաբերյալ։

Խոդիկյանը նաև հանդես եկավ խաղաղ հանրահավաք կազմակերպելու և քաղաքացիներին բաց քվեարկություն անցկացնելու հնարավորություն տալու առաջարկով՝ պարզելու երկրում համաներում հայտարարելու անհրաժեշտության պահանջի աստիճանը։

Իր հերթին «Արարատ» մշակութային հեռուստաալիքի տնօրեն, գրող և հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ համաներումը պետք է տարածվի բոլոր կալանավորների, և ոչ միայն մարտյան դեպքերի բանտարկյալների վրա։

«Համաներումը չպետք է կապված լինի կալանավորների հենց այս խմբի հետ»,- ասաց Տեր-Գուլանյանը։

Միևնույն ժամանակ Տեր-Գուլանյանը ոչ արդարացի համարեց 2008 թվականի մարտին իրադարձությունների վայրում պատահականորեն հայտնված մարդկանց ձերբակալությունը։

«Մեր հասարակությունը բոլոր բացասական երևույթները չափազանցնելու հակում ունի։ Ես կարծում եմ, որ Հայաստանը կովկասյան տարածաշրջանի մյուս երկրների համեմատ վերելք է ապրում բոլոր ճյողերում, և այս համատեքստում համաներումը՝ որպես հասարակական առաջընթացի խրախուսում, իսկապես արդարացի կլինի»,- նշեց Տեր-Գուլանյանը։

Վերջին անգամ Հայաստանում համաներում է հայտարարվել 2006 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։