478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը դպրոց կկառուցի Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում
12:44
15 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ կառավարության և «Վարդանյանների ընտանիքի» հիմնադրամի հովանավորությամբ «Հայաստան» հիմնադրամը ԼՂՀ  Մարտունու շրջանի Գիշի գյուղում սկսել է նոր դպրոցի կառուցման աշխատանքները, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Հայաստան» հիմնադրամից:

Տեղեկատվության համաձայն՝ շինհրապարակ է տեղափոխվել շինարարության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան, սկսվել են հողային աշխատանքները:  

Նոր դպրոցը նախագծված է 300 աշակերտի համար: Տասներկու դասասենյակից բացի նախատեսված են հատուկ դասասենյակներ քիմիա, ֆիզիկա, բուսաբանություն և ինֆորմատիկա  առարկաների համար: Դպրոցը կունենա փակ մարզադահլիճ, գրադարան, բուժկետ, հանդիսությունների դահլիճ և 140 հոգու համար նախատեսված ճաշարան:

«Հիմնադրամի իրականացրած բազմատեսակ ծրագրերի շարքում դժվարանում եմ առանձնացնել ամենակարևորները, սակայն ուզում եմ նշել, որ դպրոցաշինական ծրագրերին վերաբերվում ենք առանձնակի պատասխանատվությամբ», - ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: 

Համայնքի ղեկավար Գևորգ Բալայանը հավատում է, որ գյուղում նոր ու ժամանակակից դպրոցը կխթանի ուսման և դասավանդման գործընթացը:

Գործող դպրոցի մասնաշենքերը` կառուցված 1930 և 1968թթ-ին, վաղուց վթարային վիճակում են:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։

Գործունեության 16 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 185 միլիոն դոլարի ծրագրեր։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 102 դպրոց, 35 բուժհաստատություն:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: