478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը Հայաստանին է հատկացրել 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկի միջոցները
19:16
12 Հունիսի 2009

Ռուսական կողմը հունիսի 12-ին մեկ տրանշով Կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկի միջոցները, որոնք այսօրևեթ կփոխանցվեն ՀՀ ֆինանսների նախարարության միացյալ գանձարանային հաշվին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։ 

ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնգիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով:

«Հունիսի 11-ին՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման օրը, ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, համաձայն որի Հայաստանին տրամադրվում 500.0 մլն ԱՄՆ դոլարի վարկ, 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ և LIBOR + 3% տարեկան տոկոսադրույքով»,- ասվում է  հաղորդագրության մեջ:

Վարկի միջոցները հիմնականում կուղղվեն տնտեսության կայունացմանն ու զարգացմանը, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել աղետի գոտու վերականգնման ծրագրեր, փոքր ու միջին բիզնեսի վարկավորում, համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորում, ինչպես նաև հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար կայունացնող հիմնադրամի ձևավորում:     

Պետական վարկի միջոցներն օգտագործվելու են հետևյալ ուղղություններով.  տնտեսության, այդ թվում համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման, ազգային հիփոթեքային ընկերությանը աջակցության, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման, անհրաժեշտության դեպքում, օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ ուղղություններով օգտագործելու համար:

Բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վարկի միջոցների շրջանառությունը արտացոլվելու է պետական բյուջեում և վերջինիս կատարողական հաշվետվություններում, ինչպես նաև ապահովվելու է պետական վարկի միջոցների ծախսայի հոդվածների առանձին հաշվառում:

Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 2-ի արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է 500 մլն ԱՄՆ դոլար ռուսական վարկի ստացման մասին համաձայանգիրը: Փաստաթղթի վավերացմանը դեմ են արտահայտվել «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, իսկ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է մնացել քվեարկության գործընթացից՝ իր որոշումը հիմնավորելով Հայաստանին վարկ տրամադրելու անբավարար պայամաններով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: