481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՎԶԵԲ-ը նախատեսում է 2009 թվականին Հայաստանին 80-90 մլն եվրո տրամադրել. երևանյան գրասենյակի ղեկավար
17:26
12 Հունիսի 2009
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նախատեսում է 2009 թվականին Հայաստանին 80-90 մլն եվրո տրամադրել ֆինանսատնտեսական ճգնաժամը սահուն հաղթահարելու համար, ուրբաթ հայտարարեց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգովը հայկական «Հայէկոնոմբանկի» բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում։

«ՎԶԵԲ-ը փորձում է օգնել մեր երկրներին սահուն և առանց մեծ կորուստների հաղթահարել ճգնաժամը, մենք նախատեսում ենք 7 մլրդ եվրո ներդնել 29 մասնակից-երկրներում։ Հայաստանում մենք նույնպես նախատեսում ենք հատկացումների մեծացում 2009 թվականին մինչև 80-90 մլն եվրո՝ նախորդ տարվա 52 մլն եվրոյի դիմաց»,- ասաց նա։

Ռազլոգովի խոսքերով՝ Հայաստանին հատկացվող գումարի աճը բավականին էական է այն դեքում, որ գումարի այս ծավալը վերջնական չէ, այլ անհրաժեշտության դեպքում կմեծացվի։

ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ բանկի կոմիտեն արդեն հավանություն է տվել Հայաստանի գծով նոր ռազմավարությանը, որը շուտով կհրապարակվի։

Այս ռազմավարությունում առանձին տեղ է հատկացվում, ինչպես նա ընդգծեց, երկրի բանկային հատվածին, որը ՎԶԵԲ-ի համար Հայաստանի ընկերություններին, գործարարներին ու բնակչությանը վարկերի տրամադրման ուղի է։

«Մենք հույս ունենք մեծացնել Հայաստանի բանկային հատվածի վարկավորումը և դիտարկում ենք վարկերի տրամադրում դրամով, ինչն ազգային օրենսդրության պահանջներից է»,- ասաց Ռազլոգովը։

Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ դարձավ 1992թ. դեկտեմբերի 7-ին՝ 10 մլն, եվրո մասնաբաժնով։ ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշոր ներդրողներից է, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով 202 մլն եվրո է ներդրել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: