486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
«Հազարամյակի մարտահրավերներ. Հայաստան» հիմնադրամի կողմից գյուղական ճանապարհների շինարարության ֆինանսավորման դադարեցումը կապված է Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների հետ. նախկին վարչապետ
16:11
12 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հազարամյակի մարտահրավերներ. Հայաստան» հիմնադրամի կողմից գյուղական ճանապարհների շինարարության ծրագրի ֆինանսավորման դադարեցումը կապված է Երևանի ավագանու խորհրդի ոչ ժողովրդավարական ընտրությունների հետ, կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիան ՀՀ գյուղական ճանապարհների շինարարության ծրագրի ֆինանսավորումը դադարեցրել է՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ հանրապետության իշխանությունների ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման չափանիշներին։ «Եթե ընտրությունները նորմալ լինեին, ապա հիմնադրամը ոչ մի հիմնավորում չէր ունենա ծրագիրը դադարեցնելու համար»,- հայտարարեց Բագրատյանը։ 
 
«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2006 թ.-ի սեպտեմբերի 29-ին։ Ծրագրի համաձայն՝ Հայաստանը պետք է 5 տարում կորպորացիայից 235,65 մլն դոլար գումար ստանար գյուղական ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավորապես, համայնքային նշանակության ճանապարհների ու ոռոգման համակարգի  վերականգնման համար։

Գյուղական ճանապարհների ծրագրի ֆինանսավորման հարցը, որի ընդհատման մասին նախօրեին հայտարարեց «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիան, կարող է քննարկման դրվել պետական ոչ կոմերցիոն կազմակերպությունների այսօրվա նիստի ժամանակ։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։ Ավագանու խորհրդում տեղերի բացարձակ մեծամասնություն հավաքած Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավտոմատ կերպով Երևանի քաղաքապետ է նշանակում կուսակցության ցուցակի առաջին համարի տակ ներկայացված թեկնածուին՝ Գագիկ Բեգլարյանին

ՀՀԿ-ն խորհրդում ստացավ 35 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17, ՀԱԿ-ը՝ 13 մանդատ: Միաժամանակ ՀԱԿ-ը հրաժարվեց իր մանդատներից: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: