484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
2009թ.-ին ՌԵՈՒ-ի՝ Հայաստանում կատարած ներդրումների ծավալը կկազմի 1.2 միլիարդ ռուբլի. Յակունին
12:32
12 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 2009թ.-ին «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի` Հայաստանում կատարած ներդրումների ծավալը կկազմի 1.2 միլիարդ ռուբլի, ուրբաթ ասաց ՌԵՈՒ-ի նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը Երևանի կենտրոնական կայարանում ЧМЭ-3 տեսակի տասը ջերմաքարշերը շահագործման հանձնելու արարողության ընթացքում։

Նա ավելացրեց, որ օբյեկտների ներդրումը երկու անգամ ավել կլինի։

Նշելով, որ այդքան էլ բավարարված չէ նախորդ տարվա արդյունքներից՝ Յակունինը տեղեկացրեց այս տարի բացթողումները փոխհատուցելու պայմանավորվածության մասին։ Միաժամանակ նա պարզաբանեց, թե ինչպիսի հանգամանքներով են պայմանավորված այդ բացթողումները։

ՌԵՈՒ-ի նախագահի խոսքերով, առաջին հերթին յուրաքանչյուր գործունեության մեկնարկը շատ ավելի բարդ է, քան ենթադրվում է սկզբում, և, երկրորդը, դա բարդ էր նաև ՀՀ կառավարության համար, քանի որ սեփականության փոխանցումն անհնար է առանց դրա գրանցման։ Նա ընդգծեց, որ ՌԵՈՒ-ն ծրագրում է այս տարի ամբողջովին փոխհատուցել բացթողումները։

«Ես դրական եմ գնահատում այն փաստը, որ ՀԿԵՈՒ-ի ղեկավարությունն այսօր հաճախորդաուղղված գործունեություն է իրականացնում։ Ես գոհ եմ մարզաբազայի և նոր ծառայությունների ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներից», - ասաց Յակունինը։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հուլիսի 1-ից իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը:

ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:

ՀԿԵՈՒ ենթակայության տակ է գտնվում 805 կմ երկաթուղի՝ Հայաստանի 1125 կմ երկաթուղուց, 2001թ.-ից ընկերությունը բերում է կայուն շահույթ։ 2007թ.-ին ՀԵՈՒ կողմից տեղափոխվել է 3 միլիոն տոննա բեռ՝ 2006թ.-ի 2,7 միլիոն տոննայի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։