478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կոստանդնուպոլսի նոր հայ պատրիարքի ընտրությունն անհրաժեշտ է Թուրքիայի հայ համայնքի խնդիրները լուծելու համար. փորձագետ
20:08
11 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Կոստանդնուպոլսի նոր հայ պատրիարքի կամ գոնե փոխանորդի ընտրությունը, եթե նորի ընտրությունը հակասում է եկեղեցական օրենքներին, անհրաժեշտ է Թուրքիայի հայ համայնքի խնդիրները լուծելու համար, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Պատրիարքի վատ ինքնազգացողությունն ու նրա փաստացի բացակայությունը հայկական համայնքի կյանքում լուրջ խնդիրներ են առաջ բերում, և Կոստանդնուպոլսի պատրիարքության համար ակտիվ հովվի ընտրությունը պարզապես ժամանակի պահանջ է, քանի որ հայկական համայնքը փաստորեն անտեր է մնացել»,- հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Մելքոնյանը։ 

Բժիշկների եզրահանգման համաձայն, Կոստանդնուպոլսի հայ պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը անբուժելի հիվանդ է։ Ընդ որում Կոստանդնուպոլսի հայ պատրիարքությունը հայտարարել է պատրիարքի ցմահ կարգավիճակի մասին՝ չբացառելով, անհրաժեշտության դեպքում, փոխանորդի ընտրության հնարավորությունը։ 

Մելքոնյանի խոսքով, այժմ հայկական համայնքը լուրջ խնդիրների առջև է կանգնած, որոնցից առաջինը լեզվային խնդիրն է: Անգամ հայկական դպրոցներում, որտեղ օրենդրությամբ թույլ է տրվում ուսուցումն անցկացնել հայերեն լեզվով, առարկաների մեծ մասն ուսուցանվում է թուրքերեն՝ հայերենին չտիրապետող ուսուցիչների պակասի պատճառով: Հայկական եկեղեցիներում կիրակի օրերը քարոզները կարդում են թուրքերեն, որովհետև հավատացյալներից շատերը բավականչափ հայերեն չգիտեն:

Մելքոնյանը հայտնեց, որ վերջն 30 տարվա ընթացքում կրկնակի անգամ կրճատվել է հայկական դպրոցների, ինչպես նաև աշակերտների թիվը Ստամբուլում, և այդ միտումը շարունակական բնույթ է կրում:

Հայկական համայնքի մեկ այլ լուրջ խնդիրն է փոխըմբռնման հարցը, որը բարդանում է տեղայնացված հայրենասիրությամբ, մարդկանց ըստ ծննդավայրի և դասակարգային ծագման բաժանելով: «Թուրքիայի հայկական համայնքը չափազանց  ճնշված է և ղեկավարվում է կարծրատիպերով»,- նշեց Մելքոնյանը:

Նրա խոսքով, դրա արդյունքն են Թուրքիայի հայկական համայնքում իսլամացված հայերին ինտեգրելու անհնարինությունը, որոնց թիվն անհայտ է և, տարբեր տեղեկությունների համաձայն, տատանվում է մի քանի հարյուրից մինչև միլիոնի միջև:

Մելքոնյանն ընդգծեց, որԹուրքիայի հայկական համայնքում չափազանց զարգացած է թուրքական քաղաքացիություն հասկացությունը, և շատ դեպքերում նրանք Թուրքիայի շատ ավելի ակնառու պաշտպաններ են հանդես գալիս, քան թուրքերն իրենք:

Ըստ նրա, դա պայմանավորված է վախի այն մթնոլորտով, որում պատմականորեն ապրում է համայնքը, և Թուրքիային ապացուցելու ձգտումը, որ իրենք Թուրքիայի հավատարիմ քաղաքացիներն են: Այս ամենով հանդերձ, Թուրքիայում արգելված է հայերին սպայական կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելը, և միայն վերջին ժամանակներում են նրանք սկսել ընտրվել տեղական ինքնակառավարման մարմիներում, նշեց նա:

Մելքոնյանի խոսքով, Թուրքիայի հայկական համայնքը զգուշությամբ, սակայն հոգում որոշակի հույս փայփայելով է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, քանի որ դրա հետ է կապում առկա հինախնդիների լուծման գործում Հայաստանից օգնություն ստանալու հնարավորությունը:

Այժմ, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություների բացակայության դեպքում, Հայաստանը Թուրքիայի հայկական համայնքին օգնելու հնարավորություն չունի, նրանցից շատերը վախենում են Հայաստանի հետ շփումներից՝ երկյուղելով հետապնդումներից: Այսօրվա Թուրքիայում, չհաշված Ստամբուլը, որտեղ 50-հազարանոց հայկական համայնք կա, գրեթե հայ չի մնացել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: