480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում տեղ գտած որոշ խախտումներ ստվեր են գցել ընտրությունների ընդհանուր ընթացքի վրա. պատգամավոր
19:26
11 Հունիսի 2009

Որոշ խախտումներ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում ստվեր են գցել ընտրությունների ընդհանուր ընթացքի վրա, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի  Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։

«Որպես Երևանի բնակիչ՝ կարծում եմ, որ դա մեզ չի սազում։ Ամենուրեք քվերակության ընթացքը լավ էր, բացի Մալաթիա-Սեբաստիա համայնքից։ Դա ստվեր է գցել ամբողջ ընտրական ընթացքի վրա, բայց ընդհանուր առմամբ ընտրությունները լավ են անցել»,- աասց նա։

Միաժամանակ Հարությունյանն անընդունելի է համարում  ընդդիմադիր ՀԱԿ-ի որոշումը՝ Երևանի Ավագանու խորհրդում իր մանդատներից հրաժարվելու մասին։

«Ափսոսում եմ, որ ընդդիմությունը ներկայացված չէ Խորհրդում։ Ինձ համար նրանց որոշումը ցնցող էր»,- ասաց Հարությունյանը։

Նրա կարծիքով, ընդդիմությունը պետք է ներկայացներ Խորհրդում իր համար քվեարկած մարդկանց կարծիքները, այլ ոչ թե առաջնորդվեր անձնական ամբիցիաներով։

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, որ ՀԱԿ-ը հրաժարվում է ընտրությունների արդյունքում ստացած բոլոր մանդատներից «բազմաթիվ խախտումների պատճառով»։

Հայաստանի մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդմնակալությունը տեղի է ունեցել հինգշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների և հասարակայնության ներկայացուցիչների ներկայութայմբ։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է 65 անդամից։ Ավագանու անդամների տեղերի  50 տոկոսից ավելին  ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանը դարձավ Երևանի առաջին ընտրված քաղաքապետը:

ՀՀԿ-ն խորհրդում ստացավ 35 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17, ՀԱԿ-ը՝ 13 մանդատ: Միաժամանակ ՀԱԿ-ը հրաժարվեց իր մանդատներից: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։