486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում դասընթացներ են անցկացվում թանգարանի աշխատողների համար
19:12
11 Հունիսի 2009

ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ICOM թանգարանային միջազգային ընկերակցության կազմակերպած «Թանգարանների կառավարում» տարածաշրջանային դասընթացները մեկնարկեցին Երևանում, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքում:

«Դասընթացներին են մասնակցում 16 քաղաքի ու գյուղի 27 թանգարանի ներկայացուցիչներ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը:

Դասընթացների ընթացքում մասնակիցները խորացված կերպով ծանոթանում են հարցերի լայն շրջանակի հետ, որոնք շոշափում են ժամանակակից թանգարանների գործունեության առանցքային գործոնները՝ անվտանգության ապահովում, թարգարանային վավերագրման զարգացման ուղղություններ, գիտական նկարագրության հարցեր, հավաքածուների պահպանում, մասնագիտական էթիկայի խնդիրներ:

Բացի այդ, դասընթացների շրջանակներում կշոշափվի թեմաների մի շրջանակ, որը կապված է հավաքածուների ներկայացման,  ցուցահանդեսների անցկացման, այցելուների ընդունման, թանգարանների աշխատանքի իրավական ասպեկտների հետ, ինչպես նաև կշոշափվի մշակութային արժեքների անօրինական շրջանառությունը:

Դասընթացների մասնակիցները կայցելեն նաև «Էրեբունի» տուն-թանգարան, Երևանի պատմության թանգարան և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:

Թանգարանների աշխատողների համար նմանատիպ դասընթացներ են անցկացվել Քիշնևում, Բաքվում, Մինսկում: Հերթում Կազանն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։